https://arm.sputniknews.ru/20260720/mvoskvaji-marzum-atsneri-hardzakman-hetevanqvov-tuzhatsneri-tivn-atshel-e-nranc-tvum-erekha-ka-104823110.html
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով տուժածների թիվն աճել է. նրանց թվում երեխա կա
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով տուժածների թիվն աճել է. նրանց թվում երեխա կա
Sputnik Արմենիա
Դոմոդեդովոյում բուժօգնության կարիք է ունեցել 7 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 3 քաղաքացի։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T12:20+0400
2026-07-20T12:20+0400
2026-07-20T12:20+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86611602_0:0:1281:720_1920x0_80_0_0_b6b5c931451a9be9d6669f9fa2ff5c4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի, նրանց թվում երեխա կա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։Դոմոդեդովոյում բուժօգնության կարիք է ունեցել 7 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 3 քաղաքացի։ Օդինցովոյի շրջանում 11-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է սուր սթրեսային ռեակցիա, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Պոդոլսկում երկու կին է տուժել։Դոմոդեդովոյի շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալյովան հայտնել է, որ ԱԹՍ—ների հարձակումից հետո Դոմոդեդովոյի հիվանդանոցում տարբեր աստիճանի վնասվածքներով 6 մարդ է գտնվում։Տուժածներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։Հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել «Յուժնիե վրատա» արդյունաբերական պարկի տարածքում, հրդեհն արդեն մեկուսացվել է։ Մեկ այլ անօդաչու հարվածել է Յուժնի միկրոշրջանի բնակելի շենքի վերևի հարկին՝ վնասելով շենքի ճակատային մասը։Բացի այդ, մեկ մարդ տուժել է մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով, մեկ այլ տեղացի վնասվածք է ստացել M-4 մայրուղու վրա, որտեղ ԱԹՍ–ն ընկել է մեքենայի կողքին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86611602_0:0:961:720_1920x0_80_0_0_0918b6963ed5afc69fc7aede19c13ce6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, տուժածներ
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, տուժածներ
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով տուժածների թիվն աճել է. նրանց թվում երեխա կա
Դոմոդեդովոյում բուժօգնության կարիք է ունեցել 7 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 3 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա անօդաչուների
հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի, նրանց թվում երեխա կա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։
Դոմոդեդովոյում բուժօգնության կարիք է ունեցել 7 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 3 քաղաքացի։ Օդինցովոյի շրջանում 11-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է սուր սթրեսային ռեակցիա, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Պոդոլսկում երկու կին է տուժել։
Դոմոդեդովոյի շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալյովան հայտնել է, որ ԱԹՍ—ների հարձակումից հետո Դոմոդեդովոյի հիվանդանոցում տարբեր աստիճանի վնասվածքներով 6 մարդ է գտնվում։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել «Յուժնիե վրատա» արդյունաբերական պարկի տարածքում, հրդեհն արդեն մեկուսացվել է։ Մեկ այլ անօդաչու հարվածել է Յուժնի միկրոշրջանի բնակելի շենքի վերևի հարկին՝ վնասելով շենքի ճակատային մասը։
Բացի այդ, մեկ մարդ տուժել է մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով, մեկ այլ տեղացի վնասվածք է ստացել M-4 մայրուղու վրա, որտեղ ԱԹՍ–ն ընկել է մեքենայի կողքին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։