https://arm.sputniknews.ru/20260720/mijnvordnery-iranin-ev-amn-in-arajarkel-en-10-orvov-hradadar-hastatel-104833736.html
Միջնորդները Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են 10 օրով հրադադար հաստատել
Միջնորդները Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են 10 օրով հրադադար հաստատել
Sputnik Արմենիա
Հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու նպատակով կողմերին առաջարկվել է հրադադար հաստատել։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T17:07+0400
2026-07-20T17:07+0400
2026-07-20T17:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100896502_0:192:3072:1919_1920x0_80_0_0_ca5c948b0ec7bd683e11fc35146ef2b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջնորդները առաջարկում են 10 օրով հրադադար հաստատել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հաստատել էր, որ Թեհրանը միջնորդներից առաջարկներ է ստանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100896502_26:0:2757:2048_1920x0_80_0_0_93794ecc739fa6104d81acb656b8ef2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար
Միջնորդները Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են 10 օրով հրադադար հաստատել
Հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու նպատակով կողմերին առաջարկվել է հրադադար հաստատել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջնորդները առաջարկում են 10 օրով հրադադար հաստատել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջնորդները ԱՄՆ-ի հետ պատերազմի ապաէսկալացիայի առաջարկ են փոխանցել Թեհրանին։ Այդ առաջարկը ենթադրում է 10-օրյա հրադադար՝ ժամանակավոր հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու նպատակով:
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
հաստատել էր, որ Թեհրանը միջնորդներից առաջարկներ է ստանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։