https://arm.sputniknews.ru/20260720/gjughacinery-pakel-en-erevaneraskh-avtvotshanaparhy-bvoghvoqum-en-lvoliki-mterman-khndirneric-104836291.html
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը. բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը. բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից
Sputnik Արմենիա
Հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես է կաթվածահար եղել Երևան–Երասխ ավտոճանապարհը։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T18:27+0400
2026-07-20T18:27+0400
2026-07-20T19:10+0400
բողոքի ակցիա
լոլիկ
մթերում
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104237413_0:281:1500:1125_1920x0_80_0_0_77569ba34760f2530ffcf10963acc04b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։ Այս մասին հայտնում է news.am–ը։Գյուղացիներից մեկն էլ հավելեց, որ ամեն տարի նույն վիճակում են իրենք, մինչդեռ նախորդ տարի իշխանությունները խոսք էին տվել, որ մթերման խնդիրների առաջ իրենք այլևս չեն կանգնի։ Ցուցարարների խոսքով` իրենց մթերքը ոչ թե արտահանման, այլ ներքին շուկայի համար է, գործարաններն են մթերում։Գյուղացիների համար լոլիկի մթերման խնդիրն ավելի է խորացել արտահանման դժվարությունների պատճառով։Մյուսն էլ հավելեց, որ շուկայում լոլիկի լճացում է։ Նրա խոսքով` երկու օր շուկա է կանգնել, երկու արկղ լոլիկ չի կարողացել վաճառել։Գյուղացիների խոսքով` եթե ղեկավարությունն իրենց հարցերի լուծումները չգտնի, կտրուկ քայլերի են դիմելու։ Նրանք պահանջում են առնվազն սառեցնել իրենց վարկերը, քանի դեռ խնդրին լուծում չկա։Հուլիսի 10–ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ–ից ավել գյուղմթերք տանել ՀայաստանիցՆշենք, որ հրապարակված տեսանյութից երևում է` ինչպես է կաթվածահար եղել Երևան–Երասխ ավտոճանապարհը։Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները` սկզբում`ձուկն ու ծաղիկները, ապա միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104237413_0:0:1500:1125_1920x0_80_0_0_9073a76f87f9cea17f35f18bb6e0cd60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, լոլիկ, մթերում, արտահանում
բողոքի ակցիա, լոլիկ, մթերում, արտահանում
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը. բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից
18:27 20.07.2026 (Թարմացված է: 19:10 20.07.2026) Հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես է կաթվածահար եղել Երևան–Երասխ ավտոճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։ Այս մասին հայտնում է
news.am–ը։
«Աշխատող տղա ենք, ամբողջ տարին տանջվել ենք, մեր հարցին պետք ա լուծում տան։ Մինչև ղեկավարությունից մարդ չգա, էստեղից ավտո հանող չկա»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը իրենց մոտեցած պարեկին։
Գյուղացիներից մեկն էլ հավելեց, որ ամեն տարի նույն վիճակում են իրենք, մինչդեռ նախորդ տարի իշխանությունները խոսք էին տվել, որ մթերման խնդիրների առաջ իրենք այլևս չեն կանգնի։ Ցուցարարների խոսքով` իրենց մթերքը ոչ թե արտահանման, այլ ներքին շուկայի համար է, գործարաններն են մթերում։
Գյուղացիների համար լոլիկի մթերման խնդիրն ավելի է խորացել արտահանման դժվարությունների պատճառով։
«Գործարաններն ասում են` մեր արտադրանքն էլ հետո չենք կարողանալու արտահանել, ձեր լոլիկը մթերենք, ի՞նչ անենք։ Մի կիլո չէ, երկու կինո չէ, տոննաների հարց է։ Կոնկրետ ես իմ դաշտում 60 տոննա լոլիկ ունեմ։ 8 մլն դրամ դրել եմ էդ դաշտի մեջ, ո՞վ ա պատասխան տալու»,–ասաց տղամարդկանցից մյուսը։
Մյուսն էլ հավելեց, որ շուկայում լոլիկի լճացում է։ Նրա խոսքով` երկու օր շուկա է կանգնել, երկու արկղ լոլիկ չի կարողացել վաճառել։
Գյուղացիների խոսքով` եթե ղեկավարությունն իրենց հարցերի լուծումները չգտնի, կտրուկ քայլերի են դիմելու։ Նրանք պահանջում են առնվազն սառեցնել իրենց վարկերը, քանի դեռ խնդրին լուծում չկա։
Նշենք, որ հրապարակված տեսանյութից երևում է` ինչպես է կաթվածահար եղել Երևան–Երասխ ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները` սկզբում`ձուկն ու ծաղիկները, ապա միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։