Երևանի կենտրոնում արմատից չորացած հաստաբուն ծառ է տապալվել. տուժածներ չկան

© Photo : press office of Gyumri municipality
Բաժանորդագրվել
Բնակիչները նշել են, որ ծառի համար շատ են դիմել քաղաքապետարան, որ գան հեռացնեն, սակայն միշտ անորոշ պատասխան են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի կենտրոնում` Զաքյան 4 շենքի բակում, արմատից չորացած հաստաբուն ծառ է տապալվել՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ ու ամբողջությամբ փակելով ճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր` ժամը 21:40–ի սահմաններում։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիայի», «Տրանս Գազի» և Երևանի «ԳԳՄ»–ի աշխատակիցները։
Ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան։ Վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում է։

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում. ՆԳՆ
Կայքի փոխանցմամբ` դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որի հանձնարարականով արդեն դեպքի վայր են ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։