00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
10 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

© PhotoԴավիթ Մանուկյան
Դավիթ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2026
Բաժանորդագրվել
Դավիթ Մանուկյանը ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց նկատմամբ հնչող մեղադրանքներին։
«Ես և իմ ընկերները Բաքվի դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը` չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։ Մեզ առաջադրվել է «Ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» վերաբերյալ հոդվածով մեղադրանք` չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Այժմ խոսքս ձեզ եմ ուղղում` Նիկոլ Փաշինյան, հորդորում եմ հենց այդ մեղադրանքի մասով հանրային դիրքորոշում ներկայացնել»,– ասել է Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ չարձագանքելու դեպքում Փաշինյանը մեղսակից է դառնում ստեղծված իրավիճակին, ու կնշանակի, որ ինքն էլ համաձայն է կեղծ մեղադրանքներին։
Մանուկյանը նաև ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։
Բա ընդգծել է` Բաքվի բանտում գտնվողները չեն զգում Հայաստանի աջակցությունը, շունչը, բայց կյանքն է այդպիսին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0