Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։ Դատարանից նա տեղափոխվեց «Աբովյան» ՔԿՀ։ Նրա փաստաբանի տեղեկացմամբ՝ Մանուկյանին արգելված է հեռախոսակապ ունենալ նաև անչափահաս դստեր հետ։
Իրավապահները Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ին, խուզարկություն իրականացրել, ապա նրան հրավիրել ՔԿ` հարցաքննության։ Դա արվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։