00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին

© Photo : Social mediaՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին  - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Բաժանորդագրվել
Խոցվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ձեռնարկություններ, լոգիստիկ օբյեկտներ, ինչպես նաև «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքը:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ռուսական զորքերը կիրակի գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևի, Կիևի և Օդեսայի մարզերի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզում խոցվել է «Տարասովկա» («Ամտել Փրոփերթիզ») լոգիստիկ կենտրոնը, որը, ինչպես պնդում են, օգտագործվել է հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրամասերի ընդունման, պահպանման, հավաքման և բաշխման համար:
Բացի այդ, Կիևում խոցվել է ««Նոր փոստ» Կիևի նորարարական տերմինալ» տեսակավորման կենտրոնը, որտեղ, ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով, իրականացվել է երկակի նշանակության արտադրանքի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռոբոտացված համալիրների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության համար բաղադրամասերի պահպանում և առաքում:
Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են նաև ռադիոէլեկտրոնային և հրթիռատիեզերական արդյունաբերության ձեռնարկությունների խոցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Ռադիոնիքս» ՍՊԸ-ի մասին է, որտեղ, ինչպես պնդում են, արտադրվում են FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-7 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների, «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռների, ինչպես նաև «Կլոն» նախագծի շրջանակում Ս-300 համալիրի զենիթային կառավարվող հրթիռների անալոգի կառավարման համակարգեր:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձեռնարկությունը զբաղվում է նաև ՄիԳ-29 կործանիչների օպտիկաէլեկտրոնային նշանառության համակարգերի և ռադիոլոկացիոն կայանների արդիականացմամբ, տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ:
Խոցված օբյեկտների թվում գերատեսչությունը նշել է նաև հրթիռատիեզերական արդյունաբերության «Սպեցօբորոնմաշ» ՍՊԸ («Արտյոմ» ՊԱՀԿ) ձեռնարկությունը, որտեղ, ինչպես պնդում են, արտադրվում են նույն տեսակի հրթիռների կառավարման համակարգերի բաղադրիչներ։
Օդեսայի մարզում հարված է հասցվել «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքին։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ խոցվել են ռազմական բեռների առաքման և պահպանման համար օգտագործվող օբյեկտներ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի տարաներ։
Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ օրը ռուս զինվորականները «Գերան-4 սիկեր» ԱԹՍ-ի օգնությամբ հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի լոգիստիկ կենտրոնին: Գերատեսչությունը հրապարակել է օբյեկտիվ վերահսկողության կադրերը՝ հայտարարելով, որ թիրախը խոցվել է։
Լրահոս
0