00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միրգն ու բանջարեղենը միշտ չէ, որ օգտակար են. ըստ մասնագետի` պետական հսկողությունը թույլ է

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Բաժանորդագրվել
Դավիթ Պիպոյանը նշում է, որ միրգ–բանջարեղենի մեջ թունաքիմիկատների առկայության խնդիրն ամենուր է` անկախ նրանից սպառողը փողոցից է գնել, թե սուպերմարկետից։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ Միրգն ու բանջարեղենը մարդու սննդակարգում պիտի լինեն ամեն օր` օրական 400 գրամ։ Դրանից ցածր սպառումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։
«Ի տարբերություն այլ մթերքների, որոնց աղտոտված լինելու դեպքում մենք մարդկանց ասում ենք. «Քիչ կերեք, առողջական խնդիրներ չեք ունենա», մրգի և բանջարեղենի դեպքում նման խորհուրդ չենք կարող տալ»,– ասում է Պիպոյանը` հավելելով, որ այդ ապրանքախմբի անվտանգ սպառումն ապահովելը պետության ուղիղ պարտականությունն է։
Պետական մարմինները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որ միրգ–բանջարեղենի մեջ աղտոտիչները` թունաքիմիկատները, մնացորդային նյութերը չգերազանցեն թույլատրելի չափը, քանի որ ֆերմերները, նրա խոսքով, հաճախ ճիշտ չեն պահպանում թունավոր նյութերի օգտագործման ցուցումները։ Արդյունքում բերքի մեջ թունաքիմիկատների քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը։
«Մեր պետական վերահսկողությունը տարիներ շարունակ շատ թույլ է։ Տեսչական մարմինը ավելի շատ ինքնաարդարացնող հայտարարություններով է հանդես գալիս, թե` տնտեսվարողների թիվը շատ է, չեն կարողանում վերահսկել, քան բուն քայլեր է իրականացնում»,– նշում է Պիպոյանը։
Վկայակոչելով իր ղեկավարած գիտական կենտրոնի կատարած ուսումնասիրության արդյունքները` մեր զրուցակիցը նկատում է, որ, անկախ նրանից, թե սպառողը որտեղից է գնում միրգ–բանջարեղենը՝ փողոցից, թե սուպերմարկետից, թունաքիմիկատի խնդիրը ամեն տեղ կա։
«Որքան էլ որ անցած տարի տեսչական մարմինը հավաստիացնում էր, որ միրգը և բանջարեղենը համապատասխանության գնահատման ենթակա ապրանք է, Հայաստանում, ցավոք, դրանք գնահատման չեն ենթարկվում։ Այսինքն՝ մեծամասամբ վաճառվում են առանց համապատասխան լաբորատոր փորձաքննության, այդ թվում` սուպերմարկետներում»,– ասում է մասնագետը։
Բացի այդ, ըստ Պիպոյանի, Հայաստանում լայնորեն կիրառվող որոշ թունաքիմիկատներ աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց արդեն արգելված են։ Դրանցից է, օրինակ, քլորպիրիֆոսը, որը ֆոսֆորօրգանական միացությունների խմբի ուժեղ միջատասպան միջոց է։
«Անցած տարվա մոնիթորինգը ցույց տվեց, որ այն լայնորեն կիրառվում է մեր ֆերմերների կողմից։ Ընդ որում, քլորպիրիֆոսը ներբուսային քիմիկատ է, այսինքն` այն ներթափանցում է բույսի մեջ և որքան էլ լվանաս՝ դուրս չի գալիս»,– ասում է մասնագետը։
Ամռան սեզոնին խնդրահարույց է նաև փողոցում` առանց պատշաճ պահպանման պայմանների, արևի տակ վաճառվող միրգ–բանջարեղենը։
«Դրա համար մեր սպառողներին պետք է խորհուրդ տամ. դրանց պատշաճ լվացումը շատ կարևոր է, հատկապես` ամռանը, հոսող ջրի տակ։ Ավելի լավ արդյունքի համար կարող են օգտագործել թույլ քացախաջուր կամ թույլ սոդայաջուր»,– ասում է Պիպոյանը։
Ի դեպ, օրերս Սննդի անվտանգության տեսչական մարմինը ևս հաղորդագրությամբ էր հանդես եկել` սպառողներին խորհուրդ տալով միրգը, բանջարեղենն ու հատապտուղները ձեռք բերեք միայն հաստատված և վերահսկվող վաճառակետերից, ուշադրություն դարձնել մթերքի արտաքին տեսքին, գույնին և հոտին։ Նշվում էր նաև, որ ՀՀ–ում արգելվում է նեխած, փչացած, վնասված կամ օգտագործման համար ոչ պիտանի բանջարեղեն և միրգ վաճառել։
Այդուհանդերձ, որոշ վաճառակետերում հաճախ կարելի է հանդիպել, մեղմ ասած, ոչ լավ ապրանքային տեսքով մրգերի ու բանջարեղենի առաձնացված ու էժան գներով վաճառվող խմբաքանակներ։
Դրանք տնտային տնտեսուհիները հիմնականում գնում են մեծ քանակով` պահածոյացնելու նպատակով։ Ուստի Դավիթ Պիպոյանից հետաքրքրվեցինք` արդյոք այդ մթերքների օգտագործումը կարող է վտանգավոր լինել ջերմային մշակումից հետո։

«Հատկապես եթե գործ ունենք գերհասունացած մրգի և բանջարեղենի հետ, այնտեղ կարող են լինել միկոտոքսիններ, որոնք բորբոսասնկի կողմից արտադրվող երկրորդային մետաբոլիտներ են և, ցավոք, ջերմակայուն են, այսինքն՝ եփելիս, պահածոյացնելիս այդ տոքսինները չեն քայքայվում, մնում են պտղի մեջ։ Շատերին թվում է, որ եթե տեսողական զննությամբ բորբոսի հետքեր չկան, ապա որևէ խնդիր չկա։ Պետք է ցավով նշեմ, որ միկոտոքսինները աչքով տեսանելի չեն, և, եթե կա աղտոտում, ջերմային մշակումն այլևս չի կարող օգնել»,– մեր հարցին ի պատասխան ասում է Պիպոյանը։

Նույնիսկ պահածոյացման ենթակա մթերքը պետք է ինի թարմ, ամբողջական, չվնասված ու մաքուր, եզրափակում է մասնագետը։
Լրահոս
0