https://arm.sputniknews.ru/20260719/kkhk-tsvovajin-terminaly-entarkvel-e-ahabekchakan-hardzakman-104799800.html
ԿԽԿ ծովային տերմինալը ենթարկվել է ահաբեկչական հարձակման
ԿԽԿ ծովային տերմինալը ենթարկվել է ահաբեկչական հարձակման
Sputnik Արմենիա
Կոնսորցիումից հայտնել են, որ միջադեպի հետևանքով բարձման գործողությունները դադարեցվել են։ 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T11:56+0400
2026-07-19T11:56+0400
2026-07-19T12:51+0400
տերմինալ
կասպից ծով
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/71007270_0:167:1600:1067_1920x0_80_0_0_1a76f5539235985515ab2670e5d53a67.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ծովային տերմինալը նավթի բարձման ժամանակ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման։ Կոնսորցիումից հայտնել են, որ միջադեպի հետևանքով բարձման գործողությունները դադարեցվել են։ԿԽԿ-ի տվյալներով՝ հուլիսի 19-ին ВПУ-1 և ВПУ-3 շարժական խարսխային սարքավորումների վրա բարձման ժամանակ հարձակման է ենթարկվել երկու տանկեր՝ «Թենգիզշևրոյլ» («Շևրոն») ընկերության նավթով բարձված ASIA-ն և Kashagan B.V. և «Մատեն» («ԿազՄունայԳազ» ԱԸ ԲԸ) ընկերությունների նավթով բարձված NISSOS IOS-ը։Երկու լցանավերն էլ պահպանել են լողունակությունը, ներկայումս իրականացվում է վնասների գնահատում: Լիբերիայի և Մարշալյան կղզիների դրոշների ներքո նավարկող նավերում միջազգային անձնակազմեր են:ASIA տանկերի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է ԿԽԿ-ի վթարափրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ։Կոնսորցիումում տեղի ունեցածն անվանել են ահաբեկչական հարձակում և հայտարարել, որ սա արդեն հինգերորդ դեպքն է, երբ հարձակում է գործվում ԿԽԿ-ի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա։
կասպից ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0a/71007270_126:0:1549:1067_1920x0_80_0_0_35bcb4c0a8566249aa4ee0aea573b6ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տերմինալ, կասպից ծով, անօդաչու թռչող սարք (աթս)
տերմինալ, կասպից ծով, անօդաչու թռչող սարք (աթս)
ԿԽԿ ծովային տերմինալը ենթարկվել է ահաբեկչական հարձակման
11:56 19.07.2026 (Թարմացված է: 12:51 19.07.2026) Լրացվում է
Կոնսորցիումից հայտնել են, որ միջադեպի հետևանքով բարձման գործողությունները դադարեցվել են։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ծովային տերմինալը նավթի բարձման ժամանակ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման։ Կոնսորցիումից հայտնել են, որ միջադեպի հետևանքով բարձման գործողությունները դադարեցվել են։
ԿԽԿ-ի տվյալներով՝ հուլիսի 19-ին ВПУ-1 և ВПУ-3 շարժական խարսխային սարքավորումների վրա բարձման ժամանակ հարձակման է ենթարկվել երկու տանկեր՝ «Թենգիզշևրոյլ» («Շևրոն») ընկերության նավթով բարձված ASIA-ն և Kashagan B.V. և «Մատեն» («ԿազՄունայԳազ» ԱԸ ԲԸ) ընկերությունների նավթով բարձված NISSOS IOS-ը։
Ընկերությունում հայտարարել են, որ պատահարի հետևանքով ԿԽԿ-ի և կապալառու կազմակերպությունների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, նավթի արտահոսքից հաջողվել է խուսափել։ Անձնակազմերի անդամները բժշկական օգնության կարիք չեն ունեցել։
Երկու լցանավերն էլ պահպանել են լողունակությունը, ներկայումս իրականացվում է վնասների գնահատում: Լիբերիայի և Մարշալյան կղզիների դրոշների ներքո նավարկող նավերում միջազգային անձնակազմեր են:
ASIA տանկերի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է ԿԽԿ-ի վթարափրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ։
Կոնսորցիումում տեղի ունեցածն անվանել են ահաբեկչական հարձակում և հայտարարել, որ սա արդեն հինգերորդ դեպքն է, երբ հարձակում է գործվում ԿԽԿ-ի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա։