https://arm.sputniknews.ru/20260719/iraqy-navtamterqy-bernatarnervov-pvokhadrum-e-siria-shrjancelvov-hvormuzi-neghucy-bloomberg-104803634.html
Իրաքը նավթամթերքը բեռնատարներով փոխադրում է Սիրիա՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը. Bloomberg
Իրաքը նավթամթերքը բեռնատարներով փոխադրում է Սիրիա՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը. Bloomberg
Sputnik Արմենիա
Ըստ գործակալության տվյալների՝ հազարավոր բեռնատարներ նավթամթերքը հասցնում են Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ, ճանապարհը տևում է մոտ չորս օր: 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T16:40+0400
2026-07-19T16:40+0400
2026-07-19T16:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իրաք
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_0:115:1500:959_1920x0_80_0_0_338acdda5f4e204001c1223261c49f95.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին Իրաքն ակտիվորեն օգտագործում է Սիրիայի տարածքով ավտոմոբիլային փոխադրումները՝ նավթամթերք արտահանելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:Գործակալության տվյալներով` հազարավոր բեռնատարներ նավթամթերքը հասցնում են Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ, ճանապարհը տևում է մոտ չորս օր: Սա թույլ է տալիս մասնակի վերակողմնորոշել արտահանման հոսքերը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցի երթուղին:Ավելի վաղ Իրաքի նավթի նախարար Բասիմ Մուհամեդ Խուդաիրը հայտարարել էր, որ Բաղդադը մտադիր է նավթի արտահանման երկու լրացուցիչ երթուղի բացել՝ թուրքական Ջեյհան և սիրիական Բանիաս նավահանգիստներով։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով իր նավթագազային պաշարների ծավալները՝ երկիրը չպետք է կախված լինի միայն Հորմուզի նեղուցով անցնող արտահանման ուղուց։Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սրվել է հուլիսի 8-ից Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած մի շարք հարվածներից հետո։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ այդ հարձակումները պատասխան էին նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի ձեռնարկած գործողություններին։ Իրանն իր հերթին հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իրաք
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_166:0:1445:959_1920x0_80_0_0_255ed398edc1be81a32b70e040d8cb52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իրաք, սիրիա
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իրաք, սիրիա
Իրաքը նավթամթերքը բեռնատարներով փոխադրում է Սիրիա՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը. Bloomberg
Ըստ գործակալության տվյալների՝ հազարավոր բեռնատարներ նավթամթերքը հասցնում են Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ, ճանապարհը տևում է մոտ չորս օր:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին Իրաքն ակտիվորեն օգտագործում է Սիրիայի տարածքով ավտոմոբիլային փոխադրումները՝ նավթամթերք արտահանելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով` հազարավոր բեռնատարներ նավթամթերքը հասցնում են Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ, ճանապարհը տևում է մոտ չորս օր: Սա թույլ է տալիս մասնակի վերակողմնորոշել արտահանման հոսքերը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցի երթուղին:
Ինչպես նշում է Bloomberg-ը, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Սիրիան վառելիքի գրեթե զրոյական արտահանումից հասել է Մերձավոր Արևելքի նավթամթերքի ողջ ծավալի ավելի քան քառորդ մասի փոխաբեռնմանը՝ վերածվելով տարածաշրջանային առանցքային արտահանման հանգույցներից մեկի:
Ավելի վաղ Իրաքի նավթի նախարար Բասիմ Մուհամեդ Խուդաիրը հայտարարել էր, որ Բաղդադը մտադիր է նավթի արտահանման երկու լրացուցիչ երթուղի բացել՝ թուրքական Ջեյհան և սիրիական Բանիաս նավահանգիստներով։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով իր նավթագազային պաշարների ծավալները՝ երկիրը չպետք է կախված լինի միայն Հորմուզի նեղուցով անցնող արտահանման ուղուց։
Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սրվել է հուլիսի 8-ից Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած մի շարք հարվածներից հետո։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ այդ հարձակումները պատասխան էին նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի ձեռնարկած գործողություններին։ Իրանն իր հերթին հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։