00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում կարող էր 5-6 մլրդ դոլարի նավթ վաճառած լինել․ WSJ

© Photo : IRNAՆավթի խողովակներ՝ Խուզեստանում (Իրան)
Նավթի խողովակներ՝ Խուզեստանում (Իրան) - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Բաժանորդագրվել
Պարբերականի գնահատմամբ՝ խոսքը մոտ մեկ ամիս տևողությամբ ժամանակահատվածի մասին է՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմի գործողության և նավթի արտահանման սահմանափակումների ժամանակավոր չեղարկման ընթացքում կարող էր վաճառել 5-6 մլրդ դոլարի շուրջ 70 մլն բարել հումք։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով վերլուծաբաններին և United Against Nuclear Iran (UANI) ՀԿ-ի տվյալներին:
Պարբերականի գնահատմամբ՝ խոսքը մոտ մեկ ամիս տևողությամբ ժամանակահատվածի մասին է՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, այդ ընթացքում Թեհրանին հաջողվել է զգալիորեն ավելացնել նավթի արտահանումը և ձևավորել լրացուցիչ ֆինանսական ռեզերվ՝ մինչև ամերիկյան սահմանափակումների վերսկսումը:
Հունիսին ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ամերիկյան ուժերը հանել են իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների ծովային շրջափակումը: Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնը չեղարկել է նաև իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ապասառեցրել է ակտիվների մի մասը և հնարավորություն է տվել ձեռնամուխ լինել երկրի տնտեսության վերականգնման ծրագրի իրականացմանը:
Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ չի զղջում ծովային շրջափակումը հանելու որոշման համար՝ ընդգծելով, որ այդպիսով ԱՄՆ-ն Իրանին համաձայնագիր կնքելու հնարավորություն է տվել։
Հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր էին ստորագրել փետրվարի 28-ին սկսված հակամարտության դադարեցման մասին։ Սակայն արդեն հուլիսի 8-ից ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ CENTCOM-ում հայտարարել են, որ գործողությունները պատասխան են եղել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին:
Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի հուշագիրը խախտելու մեջ։ Հետագայում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Լրահոս
0