00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

© Sputnik«Ոսկե ծիրան»
«Ոսկե ծիրան» - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Բաժանորդագրվել
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները:
© Sputnik / Aram NersesyanԱմիր Ազիզի
Лауреат 23-го Международного кинофестиваля Золотой абрикос Амир Азизи (19 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Ամիր Ազիզի

Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։
© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Կոբերիձե
Лауреат 23-го Международного кинофестиваля Золотой абрикос Александр Коберидзе (19 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Ալեքսանդր Կոբերիձե
© Sputnik / Aram NersesyanՄարկ Կազինս
Лауреат 23-го Международного кинофестиваля Золотой абрикос Марк Казинс (19 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Մարկ Կազինս
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։
© Sputnik / Aram NersesyanՄահմուդ Կալարի
Председателю жюри регионального конкурса, иранскому кинооператору Махмуду Калари, вручили награду фестиваля Параджановский талер (19 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Մահմուդ Կալարի
© Sputnik / Aram NersesyanԿինոփառատոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կարեն Ավետիսյան
Директор и художественный руководитель Международного кинофестиваля Золотой абрикос Карен Аветисян на награждении лауреатов 23-го Международного кинофестиваля Золотой абрикос (19 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կարեն Ավետիսյան
Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։
© Sputnik / Aram NersesyanՍև Օհանյան
Голливудский продюсер армянского происхождения Сев Оганян удостоен премии Мастер (19 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Սև Օհանյան
«Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին։ Փառատոնի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին։
Ստանալով մրցանակը՝ Օհանյանը խոստովանեց, որ իր համար հատկապես կարևոր է ճանաչում ստանալ հենց Հայաստանում:
«Ես շատ մրցանակներ եմ ստացել, բայց ինձ համար մեծ արժեք է այս մրցանակը ստանալ այստեղ՝ Հայաստանում, քանիոր ինձ համար ամենակարևորն այն է, որ ես հայ եմ։ Դա իմ տասնամյա երազանքն էր։ Շնորհակալություն, որ օգնեցիք այն իրականացնել», - ասել է նա։
Այս տարի փառատոնն անցկացվել է հուլիսի 13-19-ը։ Հանդիսատեսին ներկայացվեցին տասնյակ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև տեղի ունեցան վարպետության դասեր, հետահայաց ցուցադրություններ և հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ:
Լրահոս
0