00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու կոչ է արել

© Sputnik / Кирилл Зыков / Անցնել մեդիապահոցԱՄԷ-ի դրոշը
ԱՄԷ-ի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2026
Բաժանորդագրվել
Ըստ հայտարարության՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և արդարացում չունեն:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու կոչ է արել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են Էմիրությունների ԱԳՆ-ում:
«ԱՄԷ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները, ինչպես նաև ընդգծել է Հորմուզի նեղուցով անվտանգ և անխափան նավագնացության ապահովման կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների, աղազերծման կայանների, էներգետիկ օբյեկտների, տրանսպորտային հանգույցների և բնակելի թաղամասերի հրետակոծությունները միջազգային իրավունքի սահմանված սկզբունքների ու դրույթների կոպիտ և լուրջ խախտում են և որևէ հանգամանքում չեն կարող ընդունվել կամ արդարացվել:
Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0