00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետական դավաճանության կասկած. Ղրիմում կանայք են ձերբակալվել

© ФСБ РФ / Անցնել մեդիապահոցԱԴԾ աշխատակիցներ
ԱԴԾ աշխատակիցներ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2026
Բաժանորդագրվել
Ձերբակալվածներից մեկը ներգրավված է եղել 2024 թվականին Սևծովյան նավատորմի զինծառայողի դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ղրիմում ՌԴ երկու քաղաքացու են ձերբակալել, որոնց կասկածում են պետական դավաճանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը
Ինչպես նշում է գերատեսչությունը, Ղրիմի Հանրապետության Կիրովի շրջանի 34-ամյա բնակչուհին ուկրաինական բանկերից մեկում ունեցած իր հաշվից փոխանցել է 5 հազար գրիվնա (մոտ 113 դոլար)՝ Ուկրաինայի զինված ուժերի համար ռադիոկայաններ, համազգեստ, զինամթերք և այլ սարքավորումների գնելու համար:
Ձերբակալվածը զբաղվել է նաև Ռուսաստանի դեմ ուղղված այլ գործունեությամբ։
«Ֆինանսական աջակցությունից բացի, ձերբակալվածը տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի զինված ուժերի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների, ռազմական օդանավակայանի և այլ ռազմական օբյեկտների մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Նա պլանավորել էր այդ տեղեկություններն ուղարկել իր ազգականին՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակցին, սակայն չի հասցրել, քանի որ ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից։
ՌԴ անվտանգության ծառայության Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի դեմ՝ պետական դավաճանության հոդվածով: Դատարանը նրա նկատմամբ նախնական կալանք է նշանակել: Հետաքննությունը շարունակվում է։
Սևաստոպոլում ահաբեկչություն է կանխվել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանի մոտ
Յալթայի բնակիչներից մեկն էլ ձերբակալվել է Սևծովյան նավատորմի զինծառայողի դեմ 2024 թվականին ահաբեկչական հարձակման կազմակերպմանը մասնակցելու համար։
Կինը համակարգողի հրահանգով թաքստոց է ստեղծել, որտեղ թաքցրել է ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ և թշնամուն փոխանցել թաքստոցի կոորդինատները։
«Հետագայում թաքստոցը օգտագործվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից 2024 թվականին Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի զինծառայողին պատկանող մեքենան պայթեցնելու համար», - նշվում է զեկույցում։
Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության քննչական վարչությունը ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցել պետական դավաճանության հոդվածով։ Դատարանը նրա նկատմամբ նախնական կալանք է նշանակել։ Հետաքննությունը շարունակվում է։
2024 թվականի նոյեմբերի 13-ին Սևաստոպոլում ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել է Ղրիմի ռազմածովային բազայի Ազովի ռազմածովային շրջանի շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Վալերի Տրանկովսկին։ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ նրա մեքենան պայթեցվել է ինքնաշեն սարքի միջոցով։
Լրահոս
0