00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մուլտի Վելնեսը» պարապուրդի պատճառով մոտ 100 մլն դրամի պարտավորություն է կուտակել. ԶԼՄ

© Sputnik«Մուլտի Վելնես»
«Մուլտի Վելնես» - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2026
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանից պնդում են, թե շենքը կառուցվել է խախտումներով, ուստի պայմանագիրը խզվել է, իսկ շենքն էլ ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Մուլտի Վելնեսը» գրեթե 2 շաբաթ շարունակվող հարկադիր պարապուրդի պատճառով շուրջ 100 միլիոն դրամի պարտավորություն է կուտակել, կենտրոնում չգիտեն՝ արդյոք այս պարտավորությունն էլ է շենքի հետ փոխանցվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի ներկայացուցիչները ստուգումներից և գույքագրումից հետո կենտրոնի դռներից մեկին փակցրել են Երևանի քաղաքապետարանի կապարակնիքը, իսկ կենտրոնը շարունակում է փակ մնալ։
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Sputnik Արմենիային քաղաքապետարանից հայտնեցին, որ շենքը խախտումներով է կառուցված եղել համայնքային տարածքի վրա, պայմանագիրը խզվել է, իսկ շենքն ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանության տիրապետության տակ։ Ըստ քաղաքապետարանի՝ շենքը շահագործվելու է որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։
«Մուլտի Վելնեսում» այս հայտարարությունը չեն մեկնաբանել, «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել են, որ այն բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց դեռ քաղաքապետարանը պետք է պատասխանի։
Օրինակ` հարկադիր պարապուրդի ընթացքում կենտրոնը զգալի վնասներ է կրել։ Մասնավորապես բացօթյա լողավազանի քլորակայաններում մաքրող նյութերը որոշ ժամանակ անց սպառվել են, ինչի հետևանքով ջուրը մամռակալել է։
«Ստիպված ենք եղել ջուրը դատարկել, մաքրել լողավազանը և նորից լցնել, ինչի հետևանքով շուրջ 2 մլն դրամի վնաս ենք կրել։ Հուլիսի 6-ից սկսված հարկադիր պարապուրդի հետևանքով ակումբի վրա ձևավորվել է մոտ 100 մլն դրամի պարտավորություն (չվճարված կոմունալներ, աշխատավարձեր և այլն)», - ասել են կենտրոնից։
Նշենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Մուլտի Վելնեսի» շենքի փոխանցումը քաղաքային իշխանություններին կապ չունի Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված իրավական գործընթացների հետ, և այս մի գործընթացն ավելի վաղ էր նախաձեռնվել։
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. ԶԼՄ
Լրահոս
0