https://arm.sputniknews.ru/20260718/irany-harvatsner-e-hascrel-quvejtum-bahrejnum-ev-hvordananum-gtnvvogh-amerikjan-bazanerin-104785975.html
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
Sputnik Արմենիա
Քուվեյթը հայտարարել է, որ հարվածների հետևանքով վնասվել են երկու էլեկտրակայաններ և ջրի մաքրման կայաններ: 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T15:28+0400
2026-07-18T15:28+0400
2026-07-18T15:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
քուվեյթ
բահրեյն
հորդանան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104785454_0:302:721:707_1920x0_80_0_0_071fc4723e576ec5b469a57695b0790d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։Ըստ իրանական ԶԼՄ-ների` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարձակվել են Քուվեյթի «Ալ Ահմադի» նավահանգստում վառելիքի մատակարարման համար նախատեսված ամերիկյան նավամատույցի վրա:Բացի այդ, հարված է հասցվել Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին։Հարվածի են ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող «Batelco» հետախուզական տվյալների մշակման կենտրոնը և Քուվեյթում կապի ու նախազգուշացման ամերիկյան օբյեկտը: ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել Հորմուզի նեղուցի նկատմամբ:Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ոչ տեղական աղբյուրներին, հաղորդում են նաև Հորդանանի «Մուվաֆակ աս Սալթի» ավիաբազայում գրանցված պայթյունների մասին:ԻՀՊԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է Հորդանանում ամերիկյան «Էլ Ազրակ» ռազմակայանում կործանիչների համար նախատեսված անգարներին և խոշոր կայանատեղիին հզոր համակցված հրթիռային-անօդաչու հարված հասցնելու մասին: Հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է երկու կործանիչ և երեք այլ թռչող սարք։Քուվեյթն իր հերթին հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել երկու էլեկտրակայաններ և ջրի մաքրման կայաններ, հարձակումների և առաջացած հրդեհի հետևանքով տուժել են մի քանի հրշեջներ:Հորդանանի բանակն էլ հայտարարել է, որ երկրի օդային տարածք մտած չորս ԱԹՍ է խոցել։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
քուվեյթ
բահրեյն
հորդանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Кувейте после атак Ирана возникли пожары на разных объектах американской базы
Sputnik Արմենիա
В Кувейте после атак Ирана возникли пожары на разных объектах американской базы
2026-07-18T15:28+0400
true
PT0M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104785454_0:180:721:720_1920x0_80_0_0_b52b8322bc0e2fa244162f06f4f75a58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, քուվեյթ, բահրեյն, հորդանան, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, քուվեյթ, բահրեյն, հորդանան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին
15:28 18.07.2026 (Թարմացված է: 15:29 18.07.2026) Քուվեյթը հայտարարել է, որ հարվածների հետևանքով վնասվել են երկու էլեկտրակայաններ և ջրի մաքրման կայաններ:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։
Ըստ իրանական ԶԼՄ-ների` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարձակվել են Քուվեյթի «Ալ Ահմադի» նավահանգստում վառելիքի մատակարարման համար նախատեսված ամերիկյան նավամատույցի վրա:
Բացի այդ, հարված է հասցվել Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին։
Հարվածի են ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող «Batelco» հետախուզական տվյալների մշակման կենտրոնը և Քուվեյթում կապի ու նախազգուշացման ամերիկյան օբյեկտը: ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել Հորմուզի նեղուցի նկատմամբ:
Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ոչ տեղական աղբյուրներին, հաղորդում են նաև Հորդանանի «Մուվաֆակ աս Սալթի» ավիաբազայում գրանցված պայթյունների մասին:
ԻՀՊԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է Հորդանանում ամերիկյան «Էլ Ազրակ» ռազմակայանում կործանիչների համար նախատեսված անգարներին և խոշոր կայանատեղիին հզոր համակցված հրթիռային-անօդաչու հարված հասցնելու մասին: Հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է երկու կործանիչ և երեք այլ թռչող սարք։
Քուվեյթն իր հերթին հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել երկու էլեկտրակայաններ և ջրի մաքրման կայաններ, հարձակումների և առաջացած հրդեհի հետևանքով տուժել են մի քանի հրշեջներ:
Հորդանանի բանակն էլ հայտարարել է, որ երկրի օդային տարածք մտած չորս ԱԹՍ է խոցել։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։