https://arm.sputniknews.ru/20260718/amn-n-krkin-hardzakel-e-irani-vra-tehrany-pataskhanel-e-104776927.html
ԱՄՆ–ն կրկին հարձակվել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է
ԱՄՆ–ն կրկին հարձակվել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T09:11+0400
2026-07-18T09:11+0400
2026-07-18T11:51+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104777275_0:158:720:563_1920x0_80_0_0_c2963224f7548691d11fab773f680253.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կրկին հարձակվել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է հարվածներին՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող բազաները։ԱՄՆ-ի թիրախում են հայտնվել ռազմական պահեստները, կամուրջները, թունելները, էլեկտրացանցերը և աղազերծման կայանները ։ Կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ։ «Tasnim»-ի տվյալներով՝ Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ԻՀՊԿ-ն հայտնում է, որ երկու լցանավեր հրդեհվել են Հորմուզի նեղուցում ականապատված երթուղով նավարկելու փորձի ժամանակ։Նեղուցով անցնելու փորձ կատարած ևս 4 լցանավեր կանգնեցվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով։Նեղուցը ամբողջովին փակ է նավթի և գազի փոխադրումների համար։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է երկրի հարավում ամերիկյան MQ-9 Reaper ծանր անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մեկ նման սարքի արժեքը գնահատվում է 30 մլն դոլար։Իրանական բանակը «Կայծակ» գործողության շրջանակում ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին: Հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի մի քանի ռազմավարական կամուրջներ: Հորդանանում իրանական հրթիռները շրջանցել են «Patriot» համակարգերը և հարվածել ԱՄՆ ռազմական վառելիքի պահեստին: Հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Յանբու արդյունաբերական քաղաքը: Թեհրանը հայտարարել է, որ Բահրեյնում ոչնչացրել է ԱՄՆ–ի «արհեստական բանականության կենտրոնը»:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Новые удары Ирана
Sputnik Արմենիա
Новые удары Ирана
2026-07-18T09:11+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104777275_0:90:720:630_1920x0_80_0_0_c10e9c1747fe6cd1d5eccecc6f4ce268.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ամն, իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԱՄՆ–ն կրկին հարձակվել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է
09:11 18.07.2026 (Թարմացված է: 11:51 18.07.2026) ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կրկին հարձակվել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է հարվածներին՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող բազաները։
ԱՄՆ-ի թիրախում են հայտնվել ռազմական պահեստները, կամուրջները, թունելները, էլեկտրացանցերը և աղազերծման կայանները ։ Կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ։ «Tasnim»-ի տվյալներով՝ Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։
ԻՀՊԿ-ն հայտնում է, որ երկու լցանավեր հրդեհվել են Հորմուզի նեղուցում ականապատված երթուղով նավարկելու փորձի ժամանակ։
Նեղուցով անցնելու փորձ կատարած ևս 4 լցանավեր կանգնեցվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով։
Նեղուցը ամբողջովին փակ է նավթի և գազի փոխադրումների համար։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է երկրի հարավում ամերիկյան MQ-9 Reaper ծանր անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մեկ նման սարքի արժեքը գնահատվում է 30 մլն դոլար։
Իրանական բանակը «Կայծակ» գործողության շրջանակում ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին: Հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի մի քանի ռազմավարական կամուրջներ: Հորդանանում իրանական հրթիռները շրջանցել են «Patriot» համակարգերը և հարվածել ԱՄՆ ռազմական վառելիքի պահեստին: Հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Յանբու արդյունաբերական քաղաքը: Թեհրանը հայտարարել է, որ Բահրեյնում ոչնչացրել է ԱՄՆ–ի «արհեստական բանականության կենտրոնը»:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։