https://arm.sputniknews.ru/20260717/irani-ihpk-n-merdzavvor-arevelqum-gtnvvogh-amn-uzherin-zgushacrel-e-mvotecvogh-x-zhami-masin-104768328.html
Իրանի ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերին զգուշացրել է մոտեցող «X ժամի» մասին
Իրանի ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերին զգուշացրել է մոտեցող «X ժամի» մասին
Sputnik Արմենիա
ՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T21:03+0400
2026-07-17T21:03+0400
2026-07-17T21:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նավ
չաբահար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60615872_0:77:1600:977_1920x0_80_0_0_cab8c37ea38215fd1fb5a61f2567092c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը զգուշացրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նավատորմի դեմ հնարավոր գործողության մոտեցող ժամանակի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։Ավելի վաղ Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
չաբահար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/03/60615872_172:0:1595:1067_1920x0_80_0_0_e8ce950c17bc23264157e759fe68b401.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավ, չաբահար
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավ, չաբահար
Իրանի ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերին զգուշացրել է մոտեցող «X ժամի» մասին
ՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը զգուշացրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նավատորմի դեմ հնարավոր գործողության մոտեցող ժամանակի մասին: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
Ավելի վաղ Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։
«Ամերիկացիներն ամեն պահի մոտեցնում են իրենց «X ժամին»՝ տարածաշրջանային ջրերում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ծովային ստորաբաժանումների դեմ գործողությանը», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։