Ինտելեկտը նրա մատների մեջ էր. «Արմեն Դուլյան» մրցանակը հանձնվեց Արամ Աբրահամյանին
19:41 17.07.2026 (Թարմացված է: 20:39 17.07.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։
Главред газеты "Аравот" Арам Абрамян получил первую премию имени Дуляна (17 июля 2026). ЕревaнԵրևանում այսօր կայացավ «Արմեն Դուլյան» մրցանակի շնորհման պաշտոնական արարողությունը. մրցանակն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանն է։
Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքները ամփոփել են մայիսի 26-ին: Հենց այդ ժամանակ էր որոշվել է, որ առաջին մրցանակն Արամ Աբրահամյանինն է։ Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։
«Մեր մասնագիտական համայնքն այս տարիների ընթացքում շատ կորուստներ է ունեցել։ Մեր սկզբունքային և լավ գործընկեր Արմեն Դուլյանի մահից հետո որոշեցինք ունենալ «Արմեն Դուլյան» մրցանակ, ու դրանով մենք կկարողանանք արձանագրել մեր գործընկերների արժանիքները, ցույց տալ մարդուն ու արժևորել մասնագետներին։ Ի դեպ, Արմեն Դուլյանն ու Արամ Աբրահամյանը սերնդակիցներ են, հաճախ տարաձայնություններ էին ունենում, բայց երկուսն էլ սկզբունքային անձինք են ու գեղագիտական որակներ, ինչը շատ կարևոր է»,– նշեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Вдова журналиста Армена Дуляна, Рузанна Хачатрян, торжественно вручила главреду газеты "Аравот" Араму Абрамяну первую премию имени Дуляна (17 июля 2026). Еревaн
© Sputnik
Նա ընդգծեց` և՛ Դուլյանը, և՛ Աբրահամյանը երիտասարդ սերնդին, այդ թվում` իրեն, շատ գիտելիք ու արժեքներ են փոխանցել, ինչը հատկապես կարևոր է դառնում այս օրերին։ Սեյրանյանը նշեց, որ մեր օրերում մարդկային որակները ոչնչացվում են, ու կարևոր է դրանք արժևորելը։

© Sputnik
Ժուռնալիստների միության նախագահը շեշտեց` լրագրողներն արժանի են ավելիին, ու մրցանակային ֆոնդը կարող էր ավելի մեծ լինել։ Նա հույս հայտնեց, որ այս մրցանաբաշխությունն ամենամյա կլինի։
Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն իր հերթին նշեց` հպարտ է այն հանգամանքով, որ Արմեն Դուլյանը եղել է իր ղեկավարած գործակալության մի մասնիկը։
«Արմենը հավերժություն գնաց, երբ մեր թղթակիցն էր։ Ես հպարտ եմ, որ մենք աշխատել ենք իրար հետ, քանի որ նրան համարում եմ հարգարժան կոլեգա»,– ասաց Պիսարենկոն։

Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն
© Sputnik
Մրցանակը ստանալուց հետո ելույթ ունեցավ նաև Արամ Աբրահամյանը։ Նշեց, որ Արմեն Դուլյանն իրոք հրաշալի ռեպորտաժներ է պատրաստել, ու յուրաքանչյուր ռեպորտաժ անվանեց մանրապատում տվյալ թեմայի շուրջ։ Ըստ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագրի` այդ ամենը ստացվել է Դուլյանի լայն մտահորիզոնի շնորհիվ, քանի որ նա կարողանում էր օրվա իրականությունն ու իր ստացած գիտելիքները միաձուլել։
«Մի բան է, երբ դու գիտես, թե ինչպես է հնչում այս կամ այն ստեղծագործությունը, մեկ այլ բան, երբ այդ ստեղծագործությունը մատներիդ մեջ է։ Մշակույթը, գիտելիքը, ինտելեկտը նրա մատների մեջ էր, նա կարողանում էր դա խաղացնել։ Դուլյանը նաև շատ սկզբունքային էր, ինչը երբեմն կոնֆլիկտ էր առաջացնում, բայց դա լրագրության համար կարևորագույն հատկանիշ է»,– ասաց «Արմեն Դուլյան» մրցանակակիր, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Արամ Աբրահամյանին նաև Դուլյանի սիրած ազնվամորիով տորթից նվիրեցին, որը Դուլյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանն անձամբ է պատրաստել։

© Sputnik
Հիշեցնենք, որ առաջին մրցանակաբաշխությունը եղել է լրագրող Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին, ուղղակի պաշտոնական արարողություն չի եղել, քանի որ նախընտրական շրջան էր։

© Sputnik
Արմեն Դուլյանը մահացել է 2025 թվականի հունվարի 27-ին։ Նա 71 տարեկան էր։ Sputnik Արմենիայի վերլուծաբանն ու «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակը։