00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գիշերը ԱՄՆ–ն և Իրանը կրկին հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի այս պահին

Բաժանորդագրվել
Իրանը հայտնում է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտների խոցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարձակումների հերթական շարքը՝ հարվածելով ՀՕՊ համակարգերին և լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Նշվում է, որ ամերիկյան զինվորականները նաև վայրէջք են կատարել Օմանի ծոցում գտնվող «WenYay» լցանավի վրա՝ ստուգում անցկացնելու համար:
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերը շեղել են Հորմուզի նեղուցի շրջափակումը խախտելու փորձ կատարած 3 առևտրային նավերի ուղղությունը և վնասազերծել ևս մեկը։
Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյուններ են հնչել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում նույնպես ուժգին պայթյուններ են լսվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթի ռազմաբազայում ՀՕՊ համակարգի ռադիոլոկացիոն կայանի, ինչպես նաև ԱՄՆ զինվորականների տեղակայման շրջանի ուղղությամբ հարվածի մասին:
«Քուվեյթի Ալիաս Սալեմ ավիաբազայում C-RAMհամակարգի ՌԼՀ-ն այն շրջանի հետ միասին, որտեղ հավաքվել են ամերիկացի զինվորականները, դարձել են «Նասր – 2» գործողության ութերորդ ալիքի ժամանակ համակցված հարվածի թիրախ», - ասված է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ն հայտնել է նաև Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԹ-Թանֆ շրջանում ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության կենտրոնին հարվածելու մասին:
«Ի պատասխան ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը հանկարծակի հարված են հասցրել Սիրիայի ԱԹ-Թանֆ շրջանում հակառակորդի հատուկ գործողությունների հրամանատարության կենտրոնին:.. Հարվածի արդյունքում ոչնչացվել են ռադիոտեղորոշիչ կայաններ, հատուկ գործողությունների մի քանի ուղղաթիռներ և մեծ թվով զինվորականներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև Սալալայի ժայռերի վրա ամերիկյան ծովային հսկողության ռադիոլոկացիոն կայանի և Օմանի Գանամ շրջանում օդային հսկողության ռադիոլոկացիոն կայանի ոչնչացման մասին:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0