Բաքվում հայ գերիների վերաքննիչ բողոքների «դատավարությունը». կողմերի ելույթներն ավարտվել են
21:50 17.07.2026 (Թարմացված է: 21:57 17.07.2026)

© Photo : azertag
Բաժանորդագրվել
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը «քննել է» հայ գերիների բողոքները։

Բաքվի վերաքննիչ դատարանը
© Photo : azertag
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ելույթ է ունեցել մեղադրյալ Մադաթ Բաբայանի «պաշտպանը»։ Նա խնդրել է «դատարանին» չեղյալ հայտարարել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր պաշտպանյալին։ Բաբայանը համաձայնել է իր «պաշտպանի» դիրքորոշման հետ և հայտարարել, որ իրեն մեղավոր չի համարում։

Մադաթ Բաբայան
© Photo : azertag
Այնուհետև խոսքը տրվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանին»։ Նա վերաքննիչ բողոքի շրջանակում «դատարանին» է ներկայացրել իր փաստարկները։

Արայիկ Հարությունյան
© Photo : azertag
Ելույթ են ունեցել նաև «տուժածների» ներկայացուցիչները, որոնք միջնորդել են պահպանել հայ գերիների «դատավճիռները»։
Սրանով գերիների, նրանց «պաշտպանների» և «տուժածների» ներկայացուցիչների ելույթներն ավարտվել են։
Այնուհետև միջնորդություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

1/6
© Photo : azertag
Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը

2/6
© Photo : azertag
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը

3/6
© Photo : azertag
Հայ գերինեի վերաքննիչ բողոքի «քննությունը» Բաքվի դատարանում

4/6
© Photo : azertag
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը

5/6
© Photo : azertag
Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում

6/6
© Photo : azertag
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
1/6
© Photo : azertag
Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը
2/6
© Photo : azertag
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը
3/6
© Photo : azertag
Հայ գերինեի վերաքննիչ բողոքի «քննությունը» Բաքվի դատարանում
4/6
© Photo : azertag
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը
5/6
© Photo : azertag
Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում
6/6
© Photo : azertag
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասամբ բավարարվել են»։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։