00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն Իսրայելին հայտնել է, որ ծրագրում է տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ տեղափոխել այնտեղ

© Photo : Social media / XСамолет-заправщик США
Самолет-заправщик США - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ նախագահը հակված է ընդլայնելու ԱՄՆ–ի ռազմական գործողություններն Իրանում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ ռազմական գործողության հնարավոր ընդլայնումից առաջ Իսրայելին տեղեկացրել է մի քանի տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ երկիր տեղափոխելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով 3 ամերիկյան և իսրայելցի պաշտոնյաների։
Նշվում է, որ Իսրայելում արդեն տեղակայված է 60 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ, որոնցից մոտ 30-ը Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում և նույնքան էլ Իսրայելի հարավում գտնվող «Ռամոն» օդանավակայանում։
Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների տեղակայումը «Բեն Գուրիոն» օդանավակայանում վիճելի հարց է դարձել Իսրայելում։ Դրանք զբաղեցնում են օդանավակայանի զգալի մասը, և նոր ինքնաթիռների ժամանումը արձակուրդային թեժ սեզոնին կարող է հանգեցնել քաղաքացիական չվերթերի զանգվածային չեղարկումների։
Մասնավորապես, Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը կողմ է հանդես եկել Բեն Գուրիոն օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռների թիվը կրճատելուն, սակայն պաշտպանության նախարարությունը դեմ է դրան։
Իրանի իշխանությունները բնակչությանը հորդորել են պիկ ժամերին 1 ժամով անջատել օդորակիչը
Պորտալի աղբյուրների համաձայն` ԱՄՆ զինվորականները նախընտրում են օգտագործել Բեն-Գուրիոն օդանավակայանը՝ այն համարելով իրենց ինքնաթիռների համար ավելի անվտանգ, քան տարածաշրջանի մյուս ավիաբազաները։
Ավելի վաղ WSJ-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանում։ Ըստ որոշ տեղեկությունների` քննարկվում են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող կղզիների գրավման և իբր գաղտնի միջուկային հետազոտությունների համար օգտագործվող օբյեկտի վրա հարվածների տարբերակները։ Քննարկվում են նաև Պիկաքս լեռան թունելային համալիրի վրա հարձակումները (որտեղ, ԱՄՆ-ի ենթադրությունների համաձայն, գտնվում է այդ օբյեկտը) և երկրում թիրախների ուղղությամբ ավիահարվածների ընդլայնումը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0