https://arm.sputniknews.ru/20260717/amn-zinvvorakannery-hraparakel-en-chabahari-ashtaraki-vra-hardzakman-tesanjuty-104765018.html
ԱՄՆ զինվորականները հրապարակել են Չաբահարի աշտարակի վրա հարձակման տեսանյութը
ԱՄՆ զինվորականները հրապարակել են Չաբահարի աշտարակի վրա հարձակման տեսանյութը
Sputnik Արմենիա
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ աշտարակի ոչնչացումը ուղղակիորեն նվազեցնում է ԻՀՊԿ-ի` անձնակազմի անմեղ քաղաքացիական անդամների վրա... 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T20:35+0400
2026-07-17T20:35+0400
2026-07-17T20:47+0400
տեսանյութեր
տեսանյութ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
չաբահար
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104761024_12:0:1269:707_1920x0_80_0_0_841b5bbfe0af86e0dc88f8011398d570.jpg
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է Իրանի Չաբահար քաղաքի «Շահիդ Քալանտարի» նավահանգստի դիտաշտարակի վրա հուլիսի 16-ին տեղի ունեցած հարձակման տեսանյութը։Ավելի վաղ Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացվել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ «աշտարակի ոչնչացումը ուղղակիորեն նվազեցնում է ԻՀՊԿ-ի` անձնակազմի անմեղ քաղաքացիական անդամների վրա հարձակումները համակարգելու կարողությունը»։Բացի այդ, ԱՄՆ զինվորականների կարծիքով, հարվածները «պաշտպանում են նավագնացության ազատությունը տարածաշրջանային ջրերում», և դա վերաբերում է «բոլոր նավերին` բացառությամբ նրանց, որոնք փորձում են խախտել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ շարունակվող ռազմածովային շրջափակումը»։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
չաբահար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Видеозапись нападения на наблюдательную вышку в порту Шахид Калантри в городе Чабахар
Sputnik Արմենիա
Видеозапись нападения на наблюдательную вышку в порту Шахид Калантри в городе Чабахар
2026-07-17T20:35+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104761024_169:0:1112:707_1920x0_80_0_0_ab5b3179d2c0b2b80c5f6d55b6886df4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, ամն, իրանի իսլամական հանրապետություն, չաբահար , նավահանգիստ
տեսանյութեր, տեսանյութ, видео, ամն, իրանի իսլամական հանրապետություն, չաբահար , նավահանգիստ
ԱՄՆ զինվորականները հրապարակել են Չաբահարի աշտարակի վրա հարձակման տեսանյութը
20:35 17.07.2026 (Թարմացված է: 20:47 17.07.2026) ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ աշտարակի ոչնչացումը ուղղակիորեն նվազեցնում է ԻՀՊԿ-ի` անձնակազմի անմեղ քաղաքացիական անդամների վրա հարձակումները համակարգելու կարողությունը։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է Իրանի Չաբահար քաղաքի «Շահիդ Քալանտարի» նավահանգստի դիտաշտարակի վրա հուլիսի 16-ին տեղի ունեցած հարձակման տեսանյութը։
Ավելի վաղ Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացվել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։
«Հուլիսի 16-ին ԱՄՆ ուժերը հաջողությամբ ոչնչացրել են Չաբահարի Շահիդ Քալանտարի նավահանգստի դիտաշտարակը, Իրանի ափի երկայնքով ծովային հսկողության ցանցի մի մասը, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից տասնամյակներ շարունակ օգտագործվել է Հորմուզի նեղուցով տարանցմամբ անցնող առևտրային նավերին հետևելու համար», – ասվում է X սոցցանցում CENTCOM-ի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ «աշտարակի ոչնչացումը ուղղակիորեն նվազեցնում է ԻՀՊԿ-ի` անձնակազմի անմեղ քաղաքացիական անդամների վրա հարձակումները համակարգելու կարողությունը»։
Բացի այդ, ԱՄՆ զինվորականների կարծիքով, հարվածները «պաշտպանում են նավագնացության ազատությունը տարածաշրջանային ջրերում», և դա վերաբերում է «բոլոր նավերին` բացառությամբ նրանց, որոնք փորձում են խախտել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ շարունակվող ռազմածովային շրջափակումը»։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։