https://arm.sputniknews.ru/20260716/voch-mi-kvopek-chem-vtsharel-abgarjann-arzhanacav-voske-medali-ev-voske-tsirani-mrcanaki-104713325.html
«Ոչ մի կոպեկ չեմ վճարել». Աբգարյանն արժանացավ ոսկե մեդալի և «Ոսկե ծիրանի» մրցանակի
«Ոչ մի կոպեկ չեմ վճարել». Աբգարյանն արժանացավ ոսկե մեդալի և «Ոսկե ծիրանի» մրցանակի
Sputnik Արմենիա
Աբգարյանն իր ելույթը սկսեց կատակով՝ նշելով, որ մրցանակները ստանալու համար «ոչ մի կոպեկ չի վճարել», որից հետո շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր... 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T21:11+0400
2026-07-16T21:11+0400
2026-07-16T21:11+0400
սիմոն աբգարյան
դերասան
ռեժիսոր
«ոսկե ծիրան» կինոփառատոն
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104712859_0:111:720:516_1920x0_80_0_0_49e67a0d6649f29dd1674bb3bb51c41a.jpg
Ֆրանսահայ հայտնի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանն արժանացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալի: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Պետական պարգևից բացի, դրամատուրգին հանձնվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Master Award» մրցանակը:Պարգևները ընդունելու կապակցությամբ իր ելույթը Աբգարյանը սկսեց կատակով՝ նշելով, որ դրանք ստանալու համար «ոչ մի կոպեկ չի վճարել», որից հետո շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներկաներին:Իր ելույթում դրամատուրգը անդրադարձավ նաև դիմադրության և ներքին կայունության թեմային:Աբգարյանի նախնիները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ փախել են Կարինից՝ հաստատվելով Ֆրանսիայում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Լիբանան։ Իսկ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո տեղափոխվեց Նյու Յորք, ապա՝ Լոս Անջելես։ Հենց ԱՄՆ-ում՝ Ջերալդ Փափազյանի ղեկավարությամբ հայկական թատերախմբի կազմում 1980-ականներին սկսվեց Սիմոն Աբգարյանի թատերական կարիերան։Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրան»23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր է։ Նա հայտնի է թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա աշխատանքով, այդ թվում՝ «Theatre du Soleil»-ում։ Դերասանը համագործակցել է հայտնի ռեժիսորներ Սեդրիկ Կլապիշի, Ատոմ Էգոյանի, Ռոբեր Գեդիգյանի, Սալի Փոթերի, Ֆաթիհ Աքինի և այլոց հետ, մարմնավորել է Արշիլ Գորկու, Միսաք Մանուշյանի կերպարները, իսկ 2026 թվականին խաղացել է գեներալ Շառլ դը Գոլի դերը Անտոնին Բոդրիի ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական համայնքի բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին. 2001 թվականին նա ճանաչվել է «Լավագույն դերասան», իսկ 2020 թվականին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանկոֆոն դրամատուրգ» (հեղինակ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Французский актер и режиссер армянского происхождения Симон Абгарян получил золотую медаль Минобрнауки, культуры и спорта Армении.
Sputnik Արմենիա
Французский актер и режиссер армянского происхождения Симон Абгарян получил золотую медаль Минобрнауки, культуры и спорта Армении.
2026-07-16T21:11+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104712859_0:43:720:583_1920x0_80_0_0_2ec2993ec14be4a600e61a8ddae544ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիմոն աբգարյան, դերասան, ռեժիսոր, «ոսկե ծիրան» կինոփառատոն, մրցանակ, видео
սիմոն աբգարյան, դերասան, ռեժիսոր, «ոսկե ծիրան» կինոփառատոն, մրցանակ, видео
«Ոչ մի կոպեկ չեմ վճարել». Աբգարյանն արժանացավ ոսկե մեդալի և «Ոսկե ծիրանի» մրցանակի
Աբգարյանն իր ելույթը սկսեց կատակով՝ նշելով, որ մրցանակները ստանալու համար «ոչ մի կոպեկ չի վճարել», որից հետո շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներկաներին:
Ֆրանսահայ հայտնի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանն արժանացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալի: Այս մասին հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Պետական պարգևից բացի, դրամատուրգին հանձնվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Master Award» մրցանակը:
Պարգևները ընդունելու կապակցությամբ իր ելույթը Աբգարյանը սկսեց կատակով՝ նշելով, որ դրանք ստանալու համար «ոչ մի կոպեկ չի վճարել», որից հետո շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներկաներին:
Իր ելույթում դրամատուրգը անդրադարձավ նաև դիմադրության և ներքին կայունության թեմային:
«Վերջին 20-30 տարիների ընթացքում ակտիվորեն քննարկվում է դիմակայության և դիմադրության հայեցակարգը։ Իրականում այս գաղափարն ամենևին էլ նոր չէ։ Երբ ի հայտ են գալիս դիմակայություն և դիմադրություն պահանջող հանգամանքներ, մենք հասկանում ենք, որ ամենակարևորը տոկունությունը պահպանելու և փորձություններին դիմանալու կարողությունն է», - նշեց Աբգարյանը:
Աբգարյանի նախնիները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ փախել են Կարինից՝ հաստատվելով Ֆրանսիայում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Լիբանան։ Իսկ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո տեղափոխվեց Նյու Յորք, ապա՝ Լոս Անջելես։ Հենց ԱՄՆ-ում՝ Ջերալդ Փափազյանի ղեկավարությամբ հայկական թատերախմբի կազմում 1980-ականներին սկսվեց Սիմոն Աբգարյանի թատերական կարիերան։
Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրան»23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր է։ Նա հայտնի է թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա աշխատանքով, այդ թվում՝ «Theatre du Soleil»-ում։ Դերասանը համագործակցել է հայտնի ռեժիսորներ Սեդրիկ Կլապիշի, Ատոմ Էգոյանի, Ռոբեր Գեդիգյանի, Սալի Փոթերի, Ֆաթիհ Աքինի և այլոց հետ, մարմնավորել է Արշիլ Գորկու, Միսաք Մանուշյանի կերպարները, իսկ 2026 թվականին խաղացել է գեներալ Շառլ դը Գոլի դերը Անտոնին Բոդրիի ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։
Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական համայնքի բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին. 2001 թվականին նա ճանաչվել է «Լավագույն դերասան», իսկ 2020 թվականին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանկոֆոն դրամատուրգ» (հեղինակ):