https://arm.sputniknews.ru/20260716/rdi-hamar-nshanakutjun-chuni-che-vov-e-ukrainaji-pashtpanutjan-nakharary-peskvov-104694064.html
ՌԴ–ի համար նշանակություն չունի` ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը. Պեսկով
ՌԴ–ի համար նշանակություն չունի` ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը նշել է` Ռուսաստանի համար կարևոր է, որ Կիևում լինի մեկը, ով պատասխանատու որոշում կկայացնի, որը թույլ կտա խաղաղ կարգավորման հասնել կամ... 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T14:53+0400
2026-07-16T14:53+0400
2026-07-16T14:57+0400
ռուսաստան
ուկրաինա
նախարար
պաշտոն
վլադիմիր զելենսկի
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_0:8:3069:1734_1920x0_80_0_0_8bf4c23110a052a907dbc61905984b2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի, թե ով է զբաղեցնում Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ Կրեմլը հետևում է Ուկրաինայի հետ կապված նորություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հուլիսի 12-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց նախարարների կաբինետի կազմը թարմացնելու և վարչապետի պաշտոնում Յուլյա Սվիրիդենկոյին փոխարինելու մտադրության մասին։ Ավելի ուշ Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը նրան պաշտոնից ազատեց հուլիսի 14-ին, ինչը հանգեցրեց նախարարների կաբինետի հրաժարականի։ Հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին Ռադա առաջարկ ներկայացրեց «Նաֆթոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկուն վարչապետ նշանակելու վերաբերյալ, որը Զելենսկու համախոհ և Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիայի գործով գլխավոր մեղադրյալ Տիմուր Մինդիչի հովանավորյալն է։Հուլիսի 15-ին Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնեց, որ Ֆյոդորովի փոխարեն Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ գործող ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։Խորհրդարանականի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ֆյոդորովին զինկոմիսարիատների բարեփոխումները տապալելու մեջ։Ֆյոդորովից հետո Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Պավել Ելիզարովը որոշեց հրաժարական տալ։Հուլիսի 16-ի առավոտից Ուկրաինայի տասնյակ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_3dc58fdd1ce83ce4da5875aa849cdf53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, նախարար, պաշտոն, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, նախարար, պաշտոն, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
ՌԴ–ի համար նշանակություն չունի` ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը. Պեսկով
14:53 16.07.2026 (Թարմացված է: 14:57 16.07.2026) Կրեմլի ներկայացուցիչը նշել է` Ռուսաստանի համար կարևոր է, որ Կիևում լինի մեկը, ով պատասխանատու որոշում կկայացնի, որը թույլ կտա խաղաղ կարգավորման հասնել կամ ավարտել ռազմական հատուկ գործողությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի, թե ով է զբաղեցնում Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ Կրեմլը հետևում է Ուկրաինայի հետ կապված նորություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեծ հաշվով որևէ նշանակություն չունի, թե ով է (Ուկրաինայի. խմբ.) պաշտպանության նախարարը։ Մեզ համար կարևոր է, որ Կիևի ռեժիմում լինի մեկը, ով կստանձնի պատասխանատվությունը և պատասխանատու որոշում կկայացնի, որը թույլ կտա դուրս գալ խաղաղ կարգավորման կամ ավարտել ռազմական հատուկ գործողությունը», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականը։
Հուլիսի 12-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց նախարարների կաբինետի կազմը թարմացնելու և վարչապետի պաշտոնում Յուլյա Սվիրիդենկոյին փոխարինելու մտադրության մասին։ Ավելի ուշ Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը նրան պաշտոնից ազատեց հուլիսի 14-ին, ինչը հանգեցրեց նախարարների կաբինետի հրաժարականի։ Հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին Ռադա առաջարկ ներկայացրեց «Նաֆթոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկուն վարչապետ նշանակելու վերաբերյալ, որը Զելենսկու համախոհ և Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիայի գործով գլխավոր մեղադրյալ Տիմուր Մինդիչի հովանավորյալն է։
Հուլիսի 15-ին Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնեց, որ Ֆյոդորովի փոխարեն Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ գործող ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Խորհրդարանականի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ֆյոդորովին զինկոմիսարիատների բարեփոխումները տապալելու մեջ։
Ֆյոդորովից հետո Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Պավել Ելիզարովը որոշեց հրաժարական տալ։
Հուլիսի 16-ի առավոտից Ուկրաինայի տասնյակ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականի դեմ։