https://arm.sputniknews.ru/20260716/mez-hamar-karevvor-e-haravajin-kvovkasi-khaghaghutjuny-rd-agnn-baqvi-ev-erevani-masin-104688146.html
Մեզ համար կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ–ն` Բաքվի և Երևանի մասին
Մեզ համար կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ–ն` Բաքվի և Երևանի մասին
Sputnik Արմենիա
պայմանագրի կնքման, այնպես էլ սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T12:22+0400
2026-07-16T12:22+0400
2026-07-16T13:41+0400
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը, Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս հայտարարությունն արել է Ռ արտգործնախարարությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մոսկովյան այցից առաջ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան, հայաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Մեզ համար կարևոր է Հարավային Կովկասի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ–ն` Բաքվի և Երևանի մասին
12:22 16.07.2026 (Թարմացված է: 13:41 16.07.2026) պայմանագրի կնքման, այնպես էլ սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը, Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս հայտարարությունն արել է Ռ արտգործնախարարությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մոսկովյան այցից առաջ։
«Մեզ համար կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։ Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։