https://arm.sputniknews.ru/20260716/kievi-harvatsic-brjanski-marzum-zvohvel-en-mi-aghjik-ev-nra-tatiky-jarvoslavlum-mi-tghamard-104687210.html
Կիևի հարվածից Բրյանսկի մարզում զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը, Յարոսլավլում՝ մի տղամարդ
Կիևի հարվածից Բրյանսկի մարզում զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը, Յարոսլավլում՝ մի տղամարդ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի մի շարք մարզերի վրա, ինչի հետևանքով զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:52+0400
2026-07-16T11:52+0400
2026-07-16T13:17+0400
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բրյանսկ
զոհ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62736553_0:1:1280:721_1920x0_80_0_0_86d393b8bf16d802771b0909bb85a3b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկա գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։Նախնական տվյալներով` տներից մեկն ամբողջությամբ ավերվել է, ևս չորս տուն, օժանդակ շինություններ, քաղաքացիական մեքենա և տրակտոր է վնասվել։Յարոսլավլի մարզպետն իր հերթին հայտնել է, որ մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։«Այսօր առավոտյան մեր մարզը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Միայն առաջին ալիքի ընթացքում խոցվել են բոլոր 19 անօդաչուները: Մեկ տղամարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել», – գրել է Եվրաևը Telegram-ալիքում։Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Երեքը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, մեկը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
բրյանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62736553_160:0:1121:721_1920x0_80_0_0_253b22b580b71237611e9222484adfb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բրյանսկ, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տուժածներ
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բրյանսկ, զոհ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տուժածներ
Կիևի հարվածից Բրյանսկի մարզում զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը, Յարոսլավլում՝ մի տղամարդ
11:52 16.07.2026 (Թարմացված է: 13:17 16.07.2026) Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի մի շարք մարզերի վրա, ինչի հետևանքով զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկա գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
«Ուկրաինացի նացիստները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի օգնությամբ հարվածել են Սուզեմսկի շրջանի վարչական կենտրոնին` Սուզեմկա գյուղին։ Զոհվել է 15 տարեկան մի աղջիկ և նրա տատիկը։ Վիրավորվել է գյուղի բնակիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց և բժշկական օգնություն ցուցաբերել», – Telegram-ում գրել է Կովալչուկը։
Նախնական տվյալներով` տներից մեկն ամբողջությամբ ավերվել է, ևս չորս տուն, օժանդակ շինություններ, քաղաքացիական մեքենա և տրակտոր է վնասվել։
Յարոսլավլի մարզպետն իր հերթին հայտնել է, որ մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
«Այսօր առավոտյան մեր մարզը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Միայն առաջին ալիքի ընթացքում խոցվել են բոլոր 19 անօդաչուները: Մեկ տղամարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել», – գրել է Եվրաևը
Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Երեքը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, մեկը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։