https://arm.sputniknews.ru/20260716/ijevanum-uefai-chapanishnervov-marzadashti-hamar-evs-3-hvoghamas-kgnen-5775-mln-dram-hatkacvi-104685770.html
Իջևանում ՈւԵՖԱ–ի չափանիշներով մարզադաշտի համար ևս 3 հողամաս կգնեն. 57,75 մլն դրամ հատկացվի
Իջևանում ՈւԵՖԱ–ի չափանիշներով մարզադաշտի համար ևս 3 հողամաս կգնեն. 57,75 մլն դրամ հատկացվի
Sputnik Արմենիա
Մինչ առաջնության անցկացումը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ է նախատեսվում կառուցել նաև Վանաձորում։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:23+0400
2026-07-16T11:23+0400
2026-07-16T11:23+0400
հայաստան
հհ կառավարություն
իջևան
մարզադաշտ
ուեֆա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/10/23767405_0:85:1600:985_1920x0_80_0_0_6cfa7dae1bdf918800d7c6ca8ea449ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշեց 57,75 մլն դրամ հատկացնել` Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելիք, ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի համար անհրաժեշտ ևս երեք հողամաս ձեռք բերելու նպատակով։Նախագծի համաձայն՝ գումարը կտրամադրվի Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերը, կփոխի դրանց նպատակային նշանակությունը, այնուհետև կհանձնի Հայաստանի Հանրապետությանը։2029 թվականին Հայաստանը Վրաստանի հետ համատեղ կհյուրընկալի Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի անցկացման համար անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր։Ավելի վաղ Գետահովիտում արդեն ձեռք էր բերվել 20 սեփականատիրոջ պատկանող շուրջ 66 հազար քառակուսի մետր հողատարածք, որի համար կառավարությունը հատկացրել էր շուրջ 329,9 մլն դրամ։ Սակայն, ըստ կառավարության, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ է ձեռք բերել ևս 3 հողամաս՝ ընդհանուր 11 550 քառակուսի մետր մակերեսով։«Որոշման ընդունման արդյունքում կստեղծվեն 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Իջևանում ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման նախապայմանները»,– նշված է նախագծում։Բացի Իջևանից, մինչև առաջնության անցկացումը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ է նախատեսվում կառուցել նաև Վանաձորում, իսկ ազգային՝ 35 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։Հիշեցնենք` հունիսի 25-ին կառավարությունը որոշել էր 177 մլն 820 հազար դրամ հատկացնել Իջևանում մարզադաշտ կառուցելու նախագծային աշխատանքների համար։
իջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/10/23767405_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6d68a41ec824b4ca7bb8a99e4d4c5f05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, իջևան, մարզադաշտ, ուեֆա
հայաստան, հհ կառավարություն, իջևան, մարզադաշտ, ուեֆա
Իջևանում ՈւԵՖԱ–ի չափանիշներով մարզադաշտի համար ևս 3 հողամաս կգնեն. 57,75 մլն դրամ հատկացվի
Մինչ առաջնության անցկացումը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ է նախատեսվում կառուցել նաև Վանաձորում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշեց 57,75 մլն դրամ հատկացնել` Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելիք, ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի համար անհրաժեշտ ևս երեք հողամաս ձեռք բերելու նպատակով։
Նախագծի համաձայն՝ գումարը կտրամադրվի Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերը, կփոխի դրանց նպատակային նշանակությունը, այնուհետև կհանձնի Հայաստանի Հանրապետությանը։
2029 թվականին Հայաստանը Վրաստանի հետ համատեղ կհյուրընկալի Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի անցկացման համար անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր։
Ավելի վաղ Գետահովիտում արդեն ձեռք էր բերվել 20 սեփականատիրոջ պատկանող շուրջ 66 հազար քառակուսի մետր հողատարածք, որի համար կառավարությունը հատկացրել էր շուրջ 329,9 մլն դրամ։ Սակայն, ըստ կառավարության, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ է ձեռք բերել ևս 3 հողամաս՝ ընդհանուր 11 550 քառակուսի մետր մակերեսով։
Հիմնավորման համաձայն՝ սեփականատերերը համաձայնել են հողերը վաճառել 1 քառակուսի մետրը 5000 դրամով, ինչի արդյունքում լրացուցիչ պահանջվող գումարը կազմում է 57,75 մլն դրամ։
«Որոշման ընդունման արդյունքում կստեղծվեն 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Իջևանում ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման նախապայմանները»,– նշված է նախագծում։
Բացի Իջևանից, մինչև առաջնության անցկացումը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ է նախատեսվում կառուցել նաև Վանաձորում, իսկ ազգային՝ 35 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք` հունիսի 25-ին
կառավարությունը որոշել էր 177 մլն 820 հազար դրամ հատկացնել Իջևանում մարզադաշտ կառուցելու նախագծային աշխատանքների համար։