https://arm.sputniknews.ru/20260716/gnum-e-nerqin-azgapvokhutjun-ruben-pashinjan-104704861.html
Գնում է ներքին ազգափոխություն. Ռուբեն Փաշինյան
Գնում է ներքին ազգափոխություն. Ռուբեն Փաշինյան
Sputnik Արմենիա
Ես միակը չեմ, որ տեսնում եմ էթնոցիդը. երբ քո իսկական մշակույթը փոխվում է, դու շարունակում ես ապրել նույն կարգավիճակով, բայց այլևս չես ներկայացնում այն ազգը... 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T18:21+0400
2026-07-16T18:21+0400
2026-07-16T18:21+0400
ռուբեն փաշինյան
մշակույթ
հայաստան
հայ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104704565_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8608b166fdee5ba7b219612a9d00d88c.jpg
Ես միակը չեմ, որ տեսնում եմ էթնոցիդը. երբ քո իսկական մշակույթը փոխվում է, դու շարունակում ես ապրել նույն կարգավիճակով, բայց այլևս չես ներկայացնում այն ազգը, որի անունը գրված է քո անձնագրի մեջ, «Ուրիշ նորություններում» հայկական մշակութային դաշտում տիրող խորքային ճգնաժամի ու ներքին ազգափոխության վտանգների մասին է ահազանգում արձակագիր, լրագրող և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը։ Որպես հակապրոդուկտ և ալտերնատիվ այս քաոտիկ իրականությանն ու համացանցում տարածվող կեղծիքին՝ հեղինակն արդեն մեկ տարի է, ինչ ներկայացնում է «Интервью без купюр» վիդեոնախագիծը, որտեղ մշակույթի գործիչները՝ Ռոման Բալայանը, Էդուարդ Թոփչյանը, Հրանտ Թոխատյանը և այլք, խոսում են իրենց ոլորտի խնդիրների մասին այնպիսի սպեցիֆիկ լեզվով, որին ոչ ոք չի կարող հակադարձել:Այս հարցազրույցների կոմպիլյացիայից հավաքված 35 րոպեանոց ֆիլմի դիտումը և Ռուբեն Փաշինյանի «Ապրիորի» նոր ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենան հուլիսի 19-ին՝ Կամերային թատրոնում։ Բոլոր ցանկացողներին հեղինակը հրավիրում է Կամերային թատրոն՝ մասնակցելու հայկական մշակույթի ապագայի շուրջ բաց ու անկաշկանդ քննարկմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104704565_258:0:1698:1080_1920x0_80_0_0_365fa6533eab65158488a3ae199e8098.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն փաշինյան, մշակույթ , հայաստան, հայ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ռուբեն փաշինյան, մշակույթ , հայաստան, հայ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ես միակը չեմ, որ տեսնում եմ էթնոցիդը. երբ քո իսկական մշակույթը փոխվում է, դու շարունակում ես ապրել նույն կարգավիճակով, բայց այլևս չես ներկայացնում այն ազգը, որի անունը գրված է քո անձնագրի մեջ, «Ուրիշ նորություններում» հայկական մշակութային դաշտում տիրող խորքային ճգնաժամի ու ներքին ազգափոխության վտանգների մասին է ահազանգում արձակագիր, լրագրող և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը։
Նրա ձևակերպմամբ՝ թեև մեր անձնագրերում դեռ գրված է «Արմենիա», իրականում հանրային տարածքում հայկական հնչյունն աստիճանաբար տեղի է տալիս արաբաթուրքական մուղամներին՝ հայկական խոսքերով, ինչը սովետական տարիներից սկսված և դոմինոյի էֆեկտով շարունակվող նպատակադրված մակարդակազրկման արդյունք է։ «Մեր մոտ իսպառ բացակայում է այն ձողը, որը ժամանակին կոչվում էր «իդեոլոգիա», - ասում է Փաշինյանը։
Որպես հակապրոդուկտ և ալտերնատիվ այս քաոտիկ իրականությանն ու համացանցում տարածվող կեղծիքին՝ հեղինակն արդեն մեկ տարի է, ինչ ներկայացնում է «Интервью без купюр» վիդեոնախագիծը, որտեղ մշակույթի գործիչները՝ Ռոման Բալայանը, Էդուարդ Թոփչյանը, Հրանտ Թոխատյանը և այլք, խոսում են իրենց ոլորտի խնդիրների մասին այնպիսի սպեցիֆիկ լեզվով, որին ոչ ոք չի կարող հակադարձել:
Այս հարցազրույցների կոմպիլյացիայից հավաքված 35 րոպեանոց ֆիլմի դիտումը և Ռուբեն Փաշինյանի «Ապրիորի» նոր ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենան հուլիսի 19-ին՝ Կամերային թատրոնում։ Բոլոր ցանկացողներին հեղինակը հրավիրում է Կամերային թատրոն՝ մասնակցելու հայկական մշակույթի ապագայի շուրջ բաց ու անկաշկանդ քննարկմանը: