https://arm.sputniknews.ru/20260716/gisherajin-harvatsneri-pvokhanakum-amn-i-ev-irani-mijev-inch-e-hajtni-ajs-zhamin-104676890.html
Գիշերային հարվածների փոխանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև. ի՞նչ է հայտնի այս ժամին
Գիշերային հարվածների փոխանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփը հակված է ընդլայնելու Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունը։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T08:20+0400
2026-07-16T08:20+0400
2026-07-16T13:41+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104676520_0:9:1841:1045_1920x0_80_0_0_38fb7a38dc18c018aaa1d748039e7c89.png
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։Նշվում է, որ հարվածների նպատակն է «էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ սպառնալու անմեղ նավաստիներին, Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող առևտրային նավերի անձնակազմերին»։CENTCOM-ը կիրառել է գերճշգրիտ զինամթերք մի քանի վայրերում, ներառյալ Բանդար Աբասում, թիրախները խոցելու համար։Ինչպես հայտնում է WSJ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունն ընդլայնելու որոշմանը։ Դիտարկվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող կղզիները գրավելու և այն օբյեկտին հարվածելու տարբերակները, որը, իբր, կարող է օգտագործվել գաղտնի միջուկային աշխատանքների համար։Քննարկվում են նաև հարձակումները Փիքաքս (Pickaxe) լեռան թունելների համալիրի վրա (որտեղ, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, գտնվում է այդ օբյեկտը) և երկրում թիրախների ուղղությամբ ավիահարվածների ընդլայնումը։ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսելԻրանն իր հերթին հարձակվել է ԱՄՆ ռազմաբազաների վրա, որոնք տեղակայված են Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում։Ինչպես հաղորդում է IRIB-ը, Քուվեյթում թիրախ են դարձել ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանը և ամերիկյան զինծառայողների տեղակայման վայրը։Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված Telegram-ալիքները հայտնում են, որ Իրաքի և Քուվեյթի սահմանին պայթյունների շարքից հետո հրդեհ է բռնկվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը կարող էր լինել ռազմական օբյեկտին իրանական անօդաչու թռչող սարքի հարվածը։Նշվում է նաև, որ պայթյունների ևս մեկ շարք է տեղի ունեցել Հորդանանի «Մուվաֆֆակ աս-Սալտի» ավիաբազայի տարածքում (Ալ-Ազրակ շրջան), որտեղ տեղակայված են ամերիկյան զինվորականներ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вооруженные силы США нанесли удары по иранским командным центрам
Sputnik Արմենիա
Вооруженные силы США нанесли удары по иранским командным центрам
2026-07-16T08:20+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104676520_302:0:1695:1045_1920x0_80_0_0_96693960bc5fedfe510fe67742022795.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք
տեսանյութեր, տեսանյութ, видео, իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք
Գիշերային հարվածների փոխանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև. ի՞նչ է հայտնի այս ժամին
08:20 16.07.2026 (Թարմացված է: 13:41 16.07.2026) Դոնալդ Թրամփը հակված է ընդլայնելու Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցնել իրանական հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային համալիրներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ դիտարկման օբյեկտներին», - ասված է CENTCOM-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է
X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ հարվածների նպատակն է «էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ սպառնալու անմեղ նավաստիներին, Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող առևտրային նավերի անձնակազմերին»։
CENTCOM-ը կիրառել է գերճշգրիտ զինամթերք մի քանի վայրերում, ներառյալ Բանդար Աբասում, թիրախները խոցելու համար։
Ինչպես հայտնում է WSJ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունն ընդլայնելու որոշմանը։ Դիտարկվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող կղզիները գրավելու և այն օբյեկտին հարվածելու տարբերակները, որը, իբր, կարող է օգտագործվել գաղտնի միջուկային աշխատանքների համար։
Քննարկվում են նաև հարձակումները Փիքաքս (Pickaxe) լեռան թունելների համալիրի վրա (որտեղ, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, գտնվում է այդ օբյեկտը) և երկրում թիրախների ուղղությամբ ավիահարվածների ընդլայնումը։
Իրանն իր հերթին հարձակվել է ԱՄՆ ռազմաբազաների վրա, որոնք տեղակայված են Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում։
Ինչպես հաղորդում է IRIB-ը, Քուվեյթում թիրախ են դարձել ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանը և ամերիկյան զինծառայողների տեղակայման վայրը։
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված Telegram-ալիքները հայտնում են, որ Իրաքի և Քուվեյթի սահմանին պայթյունների շարքից հետո հրդեհ է բռնկվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը կարող էր լինել ռազմական օբյեկտին իրանական անօդաչու թռչող սարքի հարվածը։
Նշվում է նաև, որ պայթյունների ևս մեկ շարք է տեղի ունեցել Հորդանանի «Մուվաֆֆակ աս-Սալտի» ավիաբազայի տարածքում (Ալ-Ազրակ շրջան), որտեղ տեղակայված են ամերիկյան զինվորականներ։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։