https://arm.sputniknews.ru/20260716/elektrvonajin-pastatghtashrjanarutjuny-der-kargavvorvats-che-grigvorjany-em-artahanman-masin-104696815.html
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը դեռ կարգավորված չէ. Գրիգորյանը` ԵՄ արտահանման մասին
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը դեռ կարգավորված չէ. Գրիգորյանը` ԵՄ արտահանման մասին
Sputnik Արմենիա
Ի տարբերություն Եվրասիական միության, Հայաստանը ապրանքներին հետևելու համար էլեկտրոնային կնիքների կիրառման համաձայնագիր չունի Եվրամիության հետ։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T16:14+0400
2026-07-16T16:14+0400
2026-07-16T16:40+0400
հայաստան
եվրամիություն
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102780901_0:1:2813:1583_1920x0_80_0_0_afa82d863c1370993cf699a58cb4dacf.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ապրանքները ԵՄ երկրներ արտահանելու համար էլեկտրոնային լիարժեք փաստաթղթաշրջանառությունը դեռ կարգավորված չէ։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց մի նախագիծ, որի համաձայն` Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն։«Այսինքն՝ այն ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 ընկերություն ներդրել է։ Եվ այս որոշումների ընդունմամբ այդ ընկերություններին հնարավորություն կտրվի արդեն սկսել ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը»,– ասաց նա։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց։Գրիգորյանի խոսքով` հիմնական խնդիրը ապրանքների հետագծելիությունն է։«Եթե այդ կոդի տակ մաքսավորը չի տեսնում էլեկտրոնային կապարակնիք, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ, օրինակ, հավ, ինչը ենթադրում է, որ հավելյալ զննության գործառույթ պետք է իրականացնի։ Իսկ այդ պարագայում և՛ բիզնեսի, և՛ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտորը մեծանում է, իսկ այդ անորոշությունը ծախս է»,– ասաց փոխվարչապետը։Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում ԵՄ բեռների տարանցման թվային համակարգին միանալու լուրջ։Նշենք, որ Հայաստանն արդեն միացել է էլեկտրոնային նավիգացիոն կնիքների օգտագործման վերաբերյալ նմանատիպ համաձայնագրի Եվրասիական տնտեսական միությունում։Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։2024–2025 թվականներին Հայաստանից ձկան արտահանման մոտ 98%-ն ուղղվել է Ռուսաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102780901_0:0:2629:1972_1920x0_80_0_0_eb9d5f68f4a9800d8587296f2d49f4b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արտահանում
հայաստան, եվրամիություն, արտահանում
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը դեռ կարգավորված չէ. Գրիգորյանը` ԵՄ արտահանման մասին
16:14 16.07.2026 (Թարմացված է: 16:40 16.07.2026) Ի տարբերություն Եվրասիական միության, Հայաստանը ապրանքներին հետևելու համար էլեկտրոնային կնիքների կիրառման համաձայնագիր չունի Եվրամիության հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ապրանքները ԵՄ երկրներ արտահանելու համար էլեկտրոնային լիարժեք փաստաթղթաշրջանառությունը դեռ կարգավորված չէ։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց մի նախագիծ, որի համաձայն`
Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն։
«Այսինքն՝ այն ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 ընկերություն ներդրել է։ Եվ այս որոշումների ընդունմամբ այդ ընկերություններին հնարավորություն կտրվի արդեն սկսել ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը»,– ասաց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց։
«Ենթադրենք՝ հիմա մենք փաստաթղթային շրջանառության խնդիրը ԵՄ–ի հետ լուծեցինք ու ստացանք կոդ, բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ խնդրի հետ։ Ես հասկանում եմ, թե ինչու, որովհետև այդ կոդը ենթադրում է, որ այդ ապրանքը պետք է կապարակնքվի այդ կոդով և այդ կապարակնիքով անցնի ԵՄ սահմանը, որը մենք ոչ մի կերպ չենք անում։ Մենք կապարակնիքների հարցն այդպես էլ չլուծեցինք, եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս և ձեր ջանքերից, մենք խնդիրը չենք լուծելու»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` հիմնական խնդիրը ապրանքների հետագծելիությունն է։
«Եթե այդ կոդի տակ մաքսավորը չի տեսնում էլեկտրոնային կապարակնիք, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ, օրինակ, հավ, ինչը ենթադրում է, որ հավելյալ զննության գործառույթ պետք է իրականացնի։ Իսկ այդ պարագայում և՛ բիզնեսի, և՛ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտորը մեծանում է, իսկ այդ անորոշությունը ծախս է»,– ասաց փոխվարչապետը։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում ԵՄ բեռների տարանցման թվային համակարգին միանալու լուրջ։
Նշենք, որ Հայաստանն արդեն միացել է էլեկտրոնային նավիգացիոն կնիքների օգտագործման վերաբերյալ նմանատիպ համաձայնագրի Եվրասիական տնտեսական միությունում։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։
2024–2025 թվականներին
Հայաստանից ձկան արտահանման մոտ 98%-ն ուղղվել է Ռուսաստան։