https://arm.sputniknews.ru/20260716/amni-harvatsneric-hetvo-tarhanel-en-irani-mankakan-urucqabanutjan-kentrvoni-buzharunerin-104701053.html
ԱՄՆ–ի հարվածներից հետո տարհանել են Իրանի մանկական ուռուցքաբանության կենտրոնի բուժառուներին
ԱՄՆ–ի հարվածներից հետո տարհանել են Իրանի մանկական ուռուցքաբանության կենտրոնի բուժառուներին
Sputnik Արմենիա
Իսմայիլ Բաղային ընդգծել է` նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T17:25+0400
2026-07-16T17:25+0400
2026-07-16T17:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99783353_0:0:1032:580_1920x0_80_0_0_6a5f76a934620b6f42c2ca7eca252543.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող մանկական ուռուցքաբանության կենտրոնի մոտակայքին հասցված ամերիկյան հարվածներից հետո հիվանդանոցի ավելի քան 200 բուժառուի ստիպված են եղել տարհանել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նա ընդգծել է` նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99783353_108:0:881:580_1920x0_80_0_0_819db274fdb4d90ccf69a9499a885880.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի
ԱՄՆ–ի հարվածներից հետո տարհանել են Իրանի մանկական ուռուցքաբանության կենտրոնի բուժառուներին
17:25 16.07.2026 (Թարմացված է: 17:30 16.07.2026) Իսմայիլ Բաղային ընդգծել է` նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող մանկական ուռուցքաբանության կենտրոնի մոտակայքին հասցված ամերիկյան հարվածներից հետո հիվանդանոցի ավելի քան 200 բուժառուի ստիպված են եղել տարհանել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի հարձակումից հետո Շահիդ Բաղայիի անվան հիվանդանոցից՝ Ահվազի մանկական ուռուցքաբանության կենտրոնից, տարհանվել է քիմիաթերապիա անցնող 211 բուժառու», - գրել է Բաղային X սոցցանցում։
Նա ընդգծել է` նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։