https://arm.sputniknews.ru/20260716/amn-zu-n-irani-ughghutjamb-harvatsneri-nvor-sharq-e-sksel-centcom-104715853.html
ԱՄՆ ԶՈւ-ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել․ CENTCOM
ԱՄՆ ԶՈւ-ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել․ CENTCOM
Sputnik Արմենիա
Իրանը ռմբակոծվում է հինգերորդ գիշերն անընդմեջ։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T22:48+0400
2026-07-16T22:48+0400
2026-07-16T22:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99918539_0:54:800:504_1920x0_80_0_0_34a86a20f1bcc4f02adfb4f52359bc54.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք սկսելու մասին:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99918539_51:0:750:524_1920x0_80_0_0_a3bee979453b02673de870e0d7caa089.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
ԱՄՆ ԶՈւ-ն Իրանի ուղղությամբ հարվածների նոր շարք է սկսել․ CENTCOM
Իրանը ռմբակոծվում է հինգերորդ գիշերն անընդմեջ։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական օբյեկտների ուղղությամբ հարվածների նոր շարք սկսելու մասին:
«Այսօր արևելյան ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 22:00-ին) ԱՄՆ-ի զինված ուժերն Իրանին հարվածների նոր ալիք են սկսել՝ հինգերորդ գիշերն անընդմեջ՝ իրանական ռազմական ներուժի հետագա թուլացման նպատակով», - ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։