https://arm.sputniknews.ru/20260716/amn-n-zlm-neri-mijvocvov-stugum-e-kubaji-dem-hnaravvor-agresiaji-ardzaganqy-ag-nakharar-104712628.html
ԱՄՆ-ն ԶԼՄ-ների միջոցով ստուգում է Կուբայի դեմ հնարավոր ագրեսիայի արձագանքը. ԱԳ նախարար
ԱՄՆ-ն ԶԼՄ-ների միջոցով ստուգում է Կուբայի դեմ հնարավոր ագրեսիայի արձագանքը. ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Կուբայի ԱԳ նախարարի խոսքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները «կրկին միացել են Կուբայի դեմ ԱՄՆ կառավարության ագրեսիայի սպառնալիքների արշավին»: 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T20:42+0400
2026-07-16T20:42+0400
2026-07-16T20:43+0400
կուբայի հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104712039_0:111:3243:1935_1920x0_80_0_0_597348727f7edb7ba3fe9a8c37305976.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումները կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության մասին անվանել է հոգեբանական պատերազմի բաղադրիչ, որը նպատակ ունի ստուգել ամերիկյան հասարակության արձագանքը:Կուբայի ԱԳ նախարարի խոսքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները «կրկին միացել են Կուբայի դեմ ԱՄՆ կառավարության ագրեսիայի սպառնալիքների արշավին»: Նրա խոսքով, նման հրապարակումները սոսկ հոգեբանական պատերազմի տարր չեն։Ռոդրիգեսը նաև հայտարարել է, որ «Կուբայի դեմ Ֆլորիդայի հարավից կեղծ պատրվակների տարածումը» մի խումբ «վարկաբեկված և կոռումպացված քաղաքական գործիչների» համար վերածվել է շահավետ բիզնեսի, որոնք, նրա խոսքով, շարունակում են օգուտ քաղել Կուբայի ժողովրդի տառապանքներից:Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Պենտագոնը վերջին շաբաթներին ուսումնասիրում է Կուբայի դեմ ռազմական գործողությունների տարբեր տարբերակներ, այդ թվում՝ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի հազարավոր զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ գործողությունը: Ընդ որում, հեռուստաալիքի աղբյուրներն ընդգծել են, որ նման սցենարների քննարկումը չի նշանակում ռազմական գործողության անցկացման մասին որոշման ընդունում:Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուժեղացրել է Կուբայի վրա քաղաքական և տնտեսական ճնշումը։ Մասնավորապես, հունվարին նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Կուբային նավթ մատակարարող երկրներից ներմուծման համար սահմանել մաքսատուրքեր, ինչպես նաև, կապված կղզու կողմից ԱՄՆ ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիքի հետ, հայտարարել արտակարգ դրություն:
կուբայի հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104712039_256:0:2985:2047_1920x0_80_0_0_ada4512b5c778b874309dd05b29e6b4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուբայի հանրապետություն, ամն
կուբայի հանրապետություն, ամն
ԱՄՆ-ն ԶԼՄ-ների միջոցով ստուգում է Կուբայի դեմ հնարավոր ագրեսիայի արձագանքը. ԱԳ նախարար
20:42 16.07.2026 (Թարմացված է: 20:43 16.07.2026) Կուբայի ԱԳ նախարարի խոսքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները «կրկին միացել են Կուբայի դեմ ԱՄՆ կառավարության ագրեսիայի սպառնալիքների արշավին»:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումները կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության մասին անվանել է հոգեբանական պատերազմի բաղադրիչ, որը նպատակ ունի ստուգել ամերիկյան հասարակության արձագանքը:
«Այս ենթադրյալ արտահոսքերով ԱՄՆ կառավարությունը ձգտում է չափել իր քաղաքացիների հասարակական կարծիքը ռազմական արկածախնդրության վերաբերյալ, որը կհանգեցներ արյունահեղության և որևէ համոզիչ արդարացում չունի»,-գրել է Ռոդրիգեսը X սոցիալական ցանցում:
Կուբայի ԱԳ նախարարի խոսքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները «կրկին միացել են Կուբայի դեմ ԱՄՆ կառավարության ագրեսիայի սպառնալիքների արշավին»: Նրա խոսքով, նման հրապարակումները սոսկ հոգեբանական պատերազմի տարր չեն։
Ռոդրիգեսը նաև հայտարարել է, որ «Կուբայի դեմ Ֆլորիդայի հարավից կեղծ պատրվակների տարածումը» մի խումբ «վարկաբեկված և կոռումպացված քաղաքական գործիչների» համար վերածվել է շահավետ բիզնեսի, որոնք, նրա խոսքով, շարունակում են օգուտ քաղել Կուբայի ժողովրդի տառապանքներից:
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Պենտագոնը վերջին շաբաթներին ուսումնասիրում է Կուբայի դեմ ռազմական գործողությունների տարբեր տարբերակներ, այդ թվում՝ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի հազարավոր զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ գործողությունը: Ընդ որում, հեռուստաալիքի աղբյուրներն ընդգծել են, որ նման սցենարների քննարկումը չի նշանակում ռազմական գործողության անցկացման մասին որոշման ընդունում:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուժեղացրել է Կուբայի վրա քաղաքական և տնտեսական ճնշումը։ Մասնավորապես, հունվարին նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Կուբային նավթ մատակարարող երկրներից ներմուծման համար սահմանել մաքսատուրքեր, ինչպես նաև, կապված կղզու կողմից ԱՄՆ ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիքի հետ, հայտարարել արտակարգ դրություն: