https://arm.sputniknews.ru/20260716/amn-n-krkin-davatshanec-divanagitutjany-anteselvov-hushagiry-ev-hardzakvelvov-irani-vra-agn-104714903.html
ԱՄՆ-ն կրկին դավաճանեց դիվանագիտությանը՝ անտեսելով հուշագիրը և հարձակվելով Իրանի վրա․ ԱԳՆ
ԱՄՆ-ն կրկին դավաճանեց դիվանագիտությանը՝ անտեսելով հուշագիրը և հարձակվելով Իրանի վրա․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» ԱՄՆ-ի կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու... 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T22:17+0400
2026-07-16T22:17+0400
2026-07-16T22:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103325780_0:0:1200:676_1920x0_80_0_0_98b84c25475a65b728b118893e7c837b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խափանելու մեջ։Իրանի ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական հարվածները երկրի տարածքին՝ միաժամանակ մտցնելով ծովային շրջափակում և հարձակվելով մի շարք քաղաքացիական օբյեկտների վրա: Գերատեսչությունում ընգծել են, որ դրանք ռազմական հանցագործություններ են։Բացի այդ, իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար: Թեհրանում կարծում են, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103325780_64:0:1131:800_1920x0_80_0_0_eb134f374cd495e5bb3cb24bc5816979.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
ԱՄՆ-ն կրկին դավաճանեց դիվանագիտությանը՝ անտեսելով հուշագիրը և հարձակվելով Իրանի վրա․ ԱԳՆ
Իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» ԱՄՆ-ի կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խափանելու մեջ։
«Իրանի ժողովուրդը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հանրությունը հստակ տեսնում են, թե ինչպես են ԱՄՆ իշխող շրջանակները տարվա ընթացքում երրորդ անգամ բանակցային գործընթացին զուգահեռ բացահայտորեն դավաճանում դիվանագիտությանը։ Այս անգամ նրանք անտեսեցին անգամ 14 կետից բաղկացած հուշագրի տակ սեփական ստորագրությունը՝ դատարկ պատրվակներով խախտելով դրա դրույթները ստորագրումից ընդամենը 20 օր անց, և կրկին բորբոքեցին պատերազմի ու թշնամանքի կրակը Իրանի մեծ ժողովրդի դեմ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական հարվածները երկրի տարածքին՝ միաժամանակ մտցնելով ծովային շրջափակում և հարձակվելով մի շարք քաղաքացիական օբյեկտների վրա: Գերատեսչությունում ընգծել են, որ դրանք ռազմական հանցագործություններ են։
Բացի այդ, իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար: Թեհրանում կարծում են, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։