https://arm.sputniknews.ru/20260715/ukrainakan-atsneri-hardzakman-hetevanqvov-energvodary-zhamanakavvorapes-hvosanqazrkvel-e-104644765.html
Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է
Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է
Sputnik Արմենիա
Կրիտիկական օբյեկտների և սոցիալական ենթակառուցվածքների էներգասնուցումը կատարվում է պահուստային աղբյուրներից: 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T13:51+0400
2026-07-15T13:51+0400
2026-07-15T13:52+0400
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
էներգոդար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100378313_0:224:2951:1883_1920x0_80_0_0_ff35b2e200552e1ee425d220f8826a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին:«Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական հարձակումն է իրականացրել՝ անօդաչու թռչող սարքեր կիրառելով մեր տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Էներգոդար քաղաքը ժամանակավորապես զրկվել է էլեկտրամատակարարումից», – տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։Նրա խոսքով՝ կրիտիկական օբյեկտների և սոցիալական ենթակառուցվածքների էներգասնուցումը կատարվում է պահուստային աղբյուրներից։Վթարային խմբերը վերականգնողական աշխատանքները կսկսեն իրավիճակի կայունացումից անմիջապես հետո:«Իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ Քաղաքի սոցիալական օբյեկտների դիզելային գեներատորների համար ձևավորվել է վառելիքի պաշար։ Քաղաքային կենսապահովման ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Բնակիչներին խնդրում եմ հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկություններին», – նշել է մարզպետը։Ուկրաինական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով պարբերաբար գնդակոծում են Զապորոժիեի ԱԷԿ-ը։ ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար հայտարարում է, որ ատոմակայանի ուղղությամբ հասցված հարվածները վտանգի տակ են դնում միջուկային անվտանգության սկզբունքները:
ուկրաինա
էներգոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100378313_0:0:2729:2047_1920x0_80_0_0_3a0ad2df1cdf9d2e8e0fb1a133f8dfee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), էներգոդար
ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), էներգոդար
Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է
13:51 15.07.2026 (Թարմացված է: 13:52 15.07.2026) Կրիտիկական օբյեկտների և սոցիալական ենթակառուցվածքների էներգասնուցումը կատարվում է պահուստային աղբյուրներից:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով էներգոդարը ժամանակավորապես հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական հարձակումն է իրականացրել՝ անօդաչու թռչող սարքեր կիրառելով մեր տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Էներգոդար քաղաքը ժամանակավորապես զրկվել է էլեկտրամատակարարումից», –
տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։
Նրա խոսքով՝ կրիտիկական օբյեկտների և սոցիալական ենթակառուցվածքների էներգասնուցումը կատարվում է պահուստային աղբյուրներից։
Վթարային խմբերը վերականգնողական աշխատանքները կսկսեն իրավիճակի կայունացումից անմիջապես հետո:
«Իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ Քաղաքի սոցիալական օբյեկտների դիզելային գեներատորների համար ձևավորվել է վառելիքի պաշար։ Քաղաքային կենսապահովման ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Բնակիչներին խնդրում եմ հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկություններին», – նշել է մարզպետը։
Ուկրաինական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով պարբերաբար գնդակոծում են Զապորոժիեի ԱԷԿ-ը։ ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար հայտարարում է, որ ատոմակայանի ուղղությամբ հասցված հարվածները վտանգի տակ են դնում միջուկային անվտանգության սկզբունքները: