https://arm.sputniknews.ru/20260715/tripp-arevtrajin-himnadramy-ghekavarelu-e-viva-armeniaji-sepakanatereric-meky-zlm-104650815.html
«TRIPP+» առևտրային հիմնադրամը ղեկավարելու է «Վիվա Արմենիայի» սեփականատերերից մեկը. ԶԼՄ
«TRIPP+» առևտրային հիմնադրամը ղեկավարելու է «Վիվա Արմենիայի» սեփականատերերից մեկը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականը գրում է, որ 200 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T16:06+0400
2026-07-15T16:06+0400
2026-07-15T16:22+0400
թրամփի ուղի (tripp)
կոնստանտին սոկոլով
«tripp+» առևտրային հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73423665_0:0:1600:901_1920x0_80_0_0_f7af269f847ef57fc6d93a5cdbcb35ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական «TRIPP+» հիմնադրամը ղեկավարելու է Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը ծնվել է Ռուսաստանում։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:Պարբերականը գրում է, որ 200 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի նմանատիպ ամերիկյան ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴՊետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինն էլ ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 մլն դոլար է ապահովել «TRIPP+» հիմնադրամի համար:Նշվում է, որ Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է։ Սոկոլովը նաև Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության, Ցյուրիխում գործող Gotthard Investment AG մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73423665_0:0:1422:1066_1920x0_80_0_0_5fb12724e8a1b569fca29e14ee5d19cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), կոնստանտին սոկոլով, «tripp+» առևտրային հիմնադրամ
թրամփի ուղի (tripp), կոնստանտին սոկոլով, «tripp+» առևտրային հիմնադրամ
«TRIPP+» առևտրային հիմնադրամը ղեկավարելու է «Վիվա Արմենիայի» սեփականատերերից մեկը. ԶԼՄ
16:06 15.07.2026 (Թարմացված է: 16:22 15.07.2026) Պարբերականը գրում է, որ 200 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական «TRIPP+» հիմնադրամը ղեկավարելու է Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը ծնվել է Ռուսաստանում։ Այս մասին գրում է բրիտանական
The Guardian-ը:
«Այդ հիմնադրամը կվերահսկի Կենտրոնական Ասիայից Հայաստանով ու Ադրբեջանով առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 մլն դոլարը` ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։ Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 մլն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին»,– գրում է թերթը։
Պարբերականը գրում է, որ 200 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի նմանատիպ ամերիկյան ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:
Պետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինն էլ ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 մլն դոլար է ապահովել «TRIPP+» հիմնադրամի համար:
Նշվում է, որ Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է։ Սոկոլովը նաև Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության, Ցյուրիխում գործող Gotthard Investment AG մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է։