00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հիմա ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունի. Պեսկով

Բաժանորդագրվել
Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ–ի` հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունները:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը դեգրադացման փուլ է մտել, ամերիկացիները հիմա ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք տեսնում ենք, որ հիմա ամերիկացիներն այլ գործերով են զբաղված։ Ցավոք, Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը հեռու է կայունացումից, հակառակը՝ կրկին դեգրադացիայի փուլ է մտել, ինչը չի կարող գլոբալ առումով մտահոգություն չառաջացնել։ Այդ պատճառով հիմա ամերիկացիները ուկրաինական կարգավորման համար ժամանակ չունեն», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը, Մոսկվան Վաշինգտոնի հետ պահպանում է կապի առկա ուղիները և ստանում համապատասխան ազդանշաններ:
«Ամերիկացիները նախկինի պես պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը», — նշել է Պեսկովը` հավելելով, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ավելի քիչ առաջնահերթ խնդիրներ ունենա:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Կրեմլը արձանագրում և վերլուծում է ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են հակառուսական նոր պատժամիջոցներին։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցային հարցերին, մենք ուշադիր լսում ենք, արձանագրում և վերլուծում այն հայտարարությունները, որոնք հնչում են և՛ աշխատանքային, և՛ ԱՄՆ նախագահի մակարդակով», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն կհետևի իրադարձությունների զարգացմանը:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0