00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը ում էլ «քցի», խնդիրների կբախվի. փորձագետ

© SputnikԲենիամին Մաթևոսյան
Բենիամին Մաթևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ TRIPP-ն ունի աշխարհաքաղաքական և նույնիսկ ռազմական բաղադրիչ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական «շպագատի» իրավիճակում Հայաստանը կարող է հայտնվել Թեհրանի ու Մոսկվայի քաղած դասերի փլատակներում։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում ընդգծել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, և հասկացրել էր, որ Մոսկվան հակասություն է տեսնում Երևանի՝ միաժամանակ ԵՄ–ի հետ շփումների խորացման և ԵԱՏՄ անդամակցությունը պահելու մեջ: Միաժամանակ օրերս Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, և Իրանի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի բավականին խնդրահարույց տարածաշրջանի իրավիճակի վրա արտատարածաշրջանային ուժերի անկայունացնող ազդեցության կապակցությամբ:
Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները պայմանավորված են երկրում ամեն գնով քաղաքական մենաշնորհը պահպանելու ձգտմամբ, սակայն դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի` անկախ նրանից, թե ի վերջո ով է «քցվելու»՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը, թե Իրանը։
«Աշխարհաքաղաքական «շպագատը» լավ տեղ տանել չի կարող։ Խնդիրների առաջ կկանգնես՝ անկախ նրանից, թե, ժողովրդական լեզվով ասած, ում «կքցես»` Իրանին, թե ԱՄՆ–ին։ Եթե «քցես» Իրանին, խնդիր կունենաս քո անմիջական հարևանի հետ, ինքը քեզ կդիտարկի որպես թիրախ, եթե «քցես» Միացյալ Նահանգներին, ապա «կքցես» թիվ մեկ գերտերությանը։ Կա մի կարևոր նրբություն` Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը կարելի է ներկայացնել մի պարզ բանաձևով՝ նրանք ռուսական փողերով Հայաստանը տանում են դեպի հակառուսական ճամբար, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի», - նշեց քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանություններն ասում են՝ մենք ինքներս չենք պատրաստում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել կամ խնդիրներ ստեղծել, մի հատ մեր չափերը նայեք, Ռուսաստանի չափերը նայեք, ո՞նց կարելի է տենց բաների մասին խոսել, և տպավորություն էր ստեղծվում, որ այդ արդարացումը աշխատում էր, քանի դեռ ռուսական կողմը բավարարվում էր միայն հայ-ռուսական համագործակցության փոխշահավետ բնույթի մասին հայտարարություններով։ Հաշվի առնելով այն մոտեցումը, որ տնտեսական համագործակցությունը Երևան-Մոսկվա փոխգործակցության անկյունաքարն է, ռուս պաշտոնյաները խոսում էին առևտրաշրջանառության բարձր ցուցանիշների, Հայաստանը վերարտահանման հանգույցի վերածելու մասին:
Սակայն վերջին շրջանում ավելի հաճախ են Մոսկվայից հնչում գնահատականներ, թե «այդպես չի լինում՝ կա՞ երաշխիք, որ մենք Հայաստանի տնտեսությունը կֆինանսավորենք մեր տնտեսության հաշվին, իսկ Հայաստանը չի միանա մեր դեմ պատերազմ մղող ճամբարին։ Ստացվում է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է մի երկրի, որը պատերազմելու է իր դեմ։ Ընդ որում, Մաթևոսյանի խոսքով, նման հայտարարություններ հնչում են փոխվարչապետի (Ալեքսեյ Օվերչուկի. խմբ.) շուրթերից, որը պատասխանատու է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս կոնֆիգուրացիայի համար։
«Փաշինյանը պնդում էր՝ Պուտինն իմ ընկերն է, ընտրություններից հետո գնալու եմ Ռուսաստան, լուծելու եմ տնտեսական խնդիրները, գնալու եմ, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների աչքերի մեջ նայեմ, պարզաբանում պահանջեմ իրենց դիրքորոշման վերաբերյալ։ Երկիրն արդեն դուրս է եկել ընտրական փուլից, թեպետ հետընտրական զարգացումներ դեռ կան, բայց նման հայտարարություններ անող մարդուն նույնիսկ չեն էլ ընդունում», - նշեց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, որ TRIPP-ը պետք է գործի ԵԱՏՄ տարանցիկ կանոններին համապատասխան, ապա, Մաթևոսյանի խոսքով, դա ակնհայտ է, քանի որ միության անդամ երկրներում ցանկացած նախագիծ պետք է իրականացվի այդ միության կանոնակարգերի հիման վրա։Այդուհանդերձ, ելնելով վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից` փորձագետը չի բացառում, որ ոչ հեռու ապագայում վարչապետը կառավարության նիստում կամ խորհրդարանական ամբիոնից կարող է ասել, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից»:
Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման կոնկրետացման համատեքստում քաղաքագետն ուշադրություն հրավիրեց ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ TRIPP-ին առնչվող գնահատականներին. Ռուսաստանցի պաշտոնյան ոչ միանշանակ է անվանել «Թրամփի ուղի» նախագծի հեռանկարները, որը պոտենցիալ սպառնալիք է Թեհրանի շահերի համար: Փոխնախարարն ընդգծել է, որ Թեհրանը դժվար թե գոհ լինի ամերիկյան ներկայության ուժեղացումից, որը կարող է ապահովվել նման ենթակառուցվածքային երթուղիների միջոցով:
Մաթևոսյանի կարծիքով` TRIPP-ը պարզապես տնտեսական նախագիծ չէ, և այս առումով նա համաձայն է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի գնահատականի հետ. նա հայտարարել է, որ Թեհրանը մտահոգված է TRIPP նախագծի շրջանակում Իրանի սահմանների մոտ ԱՄՆ-ի ներկայության կապակցությամբ, և որ այդ մտահոգությունը պետք է հստակ պատասխան և արձագանք ստանա Երևանից՝ հաշվի առնելով, որ դա հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առաջնային հարցերից մեկն է:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ TRIPP-ն ունի աշխարհաքաղաքական և նույնիսկ ռազմական բաղադրիչ։ Նրա խոսքով՝ այն, ինչ ասել է Իրանի դեսպանը, իրականում հենց դրան է վերաբերում: TRIPP-ի միջոցով Հայաստանը նպաստում է տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը, և իշխանությունները հայ հասարակությանը հրամցնելու են այն հեքիաթը, որ ամեն ինչ «ok» է, մինչև Իրանի կողմից ավելի հստակ գնահատականներ չհնչեն այդ կապակցությամբ։
«Ինչ-որ փուլում Իրանը դրան գնահատական կտա և կանցնի որոշակի գործողությունների, ինչպես և Ռուսաստանը։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանք հայ ժողովրդի թշնամիներն են, այլ որովհետև ունեն իրենց շահերը։ Ուկրաինական պատերազմը Ռուսաստանին, ի վերջո, ինչ–որ մի բան սովորեցրել է։ ԱՄՆ-ի հետ պատերազմը ինչ-որ բան կսովորեցնի Իրանին, և մենք հիմա, գտնվելով աշխարհաքաղաքական «շպագատի» պայմաններում, մնալ;ու ենք Թեհրանի և Մոսկվայի քաղած դասերի փլատակներում, և դա այնքան ակնհայտ է։ Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, եթե հիվանդը անպայման ուզում է մահանալ, ապա
Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, ապա ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական առաջնորդները ուշադրությունը չեն կենտրոնացնում «ԵՄ-ԵԱՏՄ» ընտրության թեմայի վրա, ինչը, ըստ փորձագետի, կապված է Հայաստանի իշխանություններին վնասելու մտավախությունների հետ. «Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ եթե ասեն` Իրանի հետ ռազմավարական համագործակցությունը հակասում է Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններին, կվնասեն այն մարդուն, որին իրենք կարգել են Հայաստանի Հանրապետության վարչապետ»։
Միևնույն ժամանակ նրանք աջակցում են Հայաստանի ընթացքին դեպի ԱՄՆ և ԵՄ՝ ստեղծելով վիճակ, երբ Ռուսաստանը, Իրանը և նրանց դաշնակիցները հարցեր են ունենում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության խախտման վերաբերյալ։ Այդ միջոցների թվում են Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումների ֆոնին հայկական ապրանքները ԵՄ արտահանելու հարցում օգնելու խոստումները։
Մինչդեռ գործնականում պարզվում է, որ, Մաթևոսյանի խոսքով, այդ օգնությունն անարդյունավետ է, կարող է հատուցել հայ ֆերմերների կորուստների միայն չնչին մասը՝ նրանց չփրկելով սնանկացումից: Դրա հետ մեկտեղ նա նշում է արևմտյան քարոզչամեքենայի գործոնը, որի ազդեցության տակ շարքային քաղաքացիները կորցնում են իրականության զգացումը և պատրաստ են կորուստների՝ ասելով. «Իսկ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել»։
Մաթևոսյանը հավելեց՝ անտեղյակ մարդու համար էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած թիվը, որ հունիսի 19-21-ը 371 տոննա ծիրան է արտահանվել, աննկարագրելի մեծ ծավալ է թվում: Մինչդեռ, ինչպես նշում է վերլուծաբանը, անցյալ տարի Ռուսաստան ենք արտահանել 37 հազար տոննա։ Նրա տեղեկություններով՝ 371 տոննայից ավելի քան 200 տոննան արտահանվել է Լվով (Ուկրաինա), իսկ մնացած զգալի հատվածն արտահանվել է Իրան։ Մյուս խմբաքանակներն այնքան փոքր են, որ, Մաթևոսյանի խոսքով, դրանց մասին կարելի է չխոսել։
Միաժամանակ նա հատկանշական է համարումայն փաստը, որ Հարավային Կովկաս կատարած իր այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ադրբեջանում խոսել է 200 միլիոն եվրոյի մասին, իսկ Հայաստանում հայտարարել է 18 միլիոն եվրոյի օգնության փաթեթի հատկացման մասին, ընդ որում` դա դեռ ընտրություններից առաջ Երևանին խոստացված 52 միլիոնի մի մասն է: Մաթևոսյանը կարծում է, որ այդ գումարը կարող է բավականացնել միայն 2-3 օլիգարխների շահերը սպասարկող արտահանման կառույց ստեղծելուն, որոնք կկարողանան մոտ 300 տոննա արտահանել Բելգիա, գուցե նույնքան էլ` Գերմանիա կամ ԵՄ այլ երկիր: Բայց հայկական մրգի առյուծի բաժինն այդպես էլ կմնա Հայաստանում։
«Բերեմ մի վառ օրինակ։ Ֆերմերները հիացած էին, որ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է սարքել։ 2025 թվականի մայիս-հունիս ամիսների համեմատ 2026 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանից գյուղմթերքի և ծաղիկների արտահանումը նվազել է 74.5%-ով, և դա այն ժամանակ, երբ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստում։ Ինչ նպատակներով է ծախսվելու եվրոպական օգնությունը: Եթե ունեք ջերմոց և կարծում եք, որ Մարթա Կոսը կհատուցի ձեր կորուստները, ապա սխալվում եք: Իշխանությունները գյուղատնտեսությունը հարմարեցնում են 2-3 կոնկրետ օլիգարխների, որոնք չնչին գնով ֆերմերներից ոչ մեծ քանակությամբ ապրանք կգնեն։ Բայց գյուղացիները, որոնք նախորդ տարի 37 հազար տոննա ծիրան են արտահանել ՌԴ, կարող են 37 հազար անգամ ցտեսություն ասել ռուսական շուկային ու իրենց եկամուտներին»,— ընդգծեց փորձագետը։
Մաթևոսյանը նշում է, որ եթե ԵՄ-ն իրապես ցանկանար օգնել Հայաստանին, դեռ մի քանի տարի առաջ մաքսային արտոնություններ կտար հայկական արտադրանքի համար։ Բայց Եվրոպային պետք չէ հայկական տնտեսության զարգացումը։ Բրյուսելն ընդամենը ուզում է, որ Հայաստանից ապրանք չմտնի Ռուսաստան։
Հիշեցնենք` Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջաֆար Խաշեն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, եթե Երևանն ինքը իր սահմանները պաշտպանելու պատրաստակամություն ցուցաբերի։
Հիշեցնենք` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը։
Լրահոս
0