https://arm.sputniknews.ru/20260715/hajastany-miacel-e-amn-i-arevtur-ognutjan-pvokharen-nakhadzernutjany-104640365.html
Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն» նախաձեռնությանը
Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն» նախաձեռնությանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերի թվում փոխնախարարը նշել է «Թրամփի ուղին» և «Firebird AI» տվյալների կենտրոնը: 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T11:56+0400
2026-07-15T11:56+0400
2026-07-15T11:58+0400
հայաստան
առևտուր
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104635267_0:0:2831:1592_1920x0_80_0_0_97a0bf9de24594f00f243d6b2ad61d2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն»(«Trade over Aid») նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում անցկացված «Trade over Aid» համաժողովում խոսել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականության մասին՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիություն։Նա անդրադարձել է TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության, ալյև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդման համար։Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված շրջանակային համաձայնագրում։ «Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց»,- ասված է ԱԳ հաղորդագրության մեջ։Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ նշելով, որ «123 համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտվել են (2026 թ. փետրվարին հայտարարվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, խմբ․): Փոխնախարարը խոսել է նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրման մասինTrade over Aid նախաձեռնությունը հիմնադրվել է ԱՄՆ կառավարության կողմից ՝ ՄԱԿ-ի կազմակերպությունների աջակցությամբ՝ «դոնորությունից անցում դեպի տնտեսական համագործակցություն» ձևակերպմամբ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104635267_91:0:2822:2048_1920x0_80_0_0_111ea35fbcef56a98c0d13086bc993ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առևտուր, ամն
Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն» նախաձեռնությանը
11:56 15.07.2026 (Թարմացված է: 11:58 15.07.2026) ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերի թվում փոխնախարարը նշել է «Թրամփի ուղին» և «Firebird AI» տվյալների կենտրոնը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանը միացել է ԱՄՆ-ի «Առևտուր օգնության փոխարեն»(«Trade over Aid») նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում անցկացված «Trade over Aid» համաժողովում խոսել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականության մասին՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիություն։
Նա անդրադարձել է TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության, ալյև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդման համար։
Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված շրջանակային համաձայնագրում։
«Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց»,- ասված է ԱԳ հաղորդագրության մեջ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ նշելով, որ «123 համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտվել են (2026 թ. փետրվարին հայտարարվեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, խմբ․):
Փոխնախարարը խոսել է նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրման մասին
Trade over Aid նախաձեռնությունը հիմնադրվել է ԱՄՆ կառավարության կողմից ՝ ՄԱԿ-ի կազմակերպությունների աջակցությամբ՝ «դոնորությունից անցում դեպի տնտեսական համագործակցություն» ձևակերպմամբ։