00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
8 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արկածային, գաստրո և մշակութային. ՀՀ–ում փառատոների շքերթ է լինելու

© Sputnik / Asatur YesayantsՓառատոն
Փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Բաժանորդագրվել
ՀՀ–ում անցկացվող փառատոնների շնորհիվ զբոսաշրջիկները կարողանում են ծանոթանալ ոչ միայն պատմամշակութային վայրերին, այլև մարզերի ավանդույթներին, սովորույթներին ու խոհանոցին։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում այս տարի արկածային, գաստրո, բնապահպանական և մշակութային 12 փառատոն է անցկացվելու, մեկնարկը տրվելու է «Եղեգիս Ֆեստով»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։
«Արկածային, մշակութային, գաստրո և բնության հետ կապված փառատոները Հայաստանի տարբեր մարզերում են անցկացվելու, և բոլորը մեկից ավելի օր են տևելու։ Զբոսաշրջիկներն էլ մասնակցելով այս իրադարձություններին` ոչ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը բացահայտելու հնարավորություն են ունենում, այլև ծանոթանում են տվյալ մարզի սովորույթներին, ավանդույթներին, մշակույթին, գաստրոնոմիային»,– ասաց նա։
Առաջինը «Եղեգիս ֆեստն» է` բնության, տեղական մեղրի և երաժշտության փառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 25-ին Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում։ Լինելու է լեռնային մեղրի համտես, երաժշտական հագեցած ծրագիր, ներկայացվելու են տեղական օրգանական գինիներ, կազմակերպվելու են էքսկուրսիաներ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը շեշտեց` նման միջոցառումների միջոցով աշխարհին ցույց է տրվում, որ Հայաստանն անվտանգ, գեղեցիկ ու գրավիչ երկիր է։
«Մենք մշտապես մեր զբոսաշրջիկներին ասում ենք` եկեք Հայաստան ու ձեր կյանքի անմոռանալի պահերը հենց այստեղ անցկացրեք։ Ի դեպ, ՀՀ–ում փառատոներ անցկացնելու հիմքը դրվել է գինու ու խորովածի փառատոներով։ Առաջիկա 12 միջոցառումներից հաջորդն էլ հենց խորովածի փառատոնն է, որն անցկացվելու է օգոստոսի 1-ին։ Այն ավանդաբար անցկացվելու է Լոռու մարզում` Ստեփանավանում»,– ասաց Ապրեսյանը։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ ներկայացրեց օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին անցկացվելիք «Դալան ֆեստ» ռոք փառատոնը, որի միջոցով նպատակ ունեն կենդանություն հաղորդել Գյումրու պատմական դալաններին և ներկայացնել քաղաքի ռոք երաժշտության պատմությունը։
«Առաջին անգամ 2019 թվականին է անցկացվել, ուղղակի հետո մեծ դադար ունեցանք` մի շարք հանգամանքներից ելնելով, նաև ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս տարի Զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորմամբ կկարողանանք կրկին անցկացնել։ Արտիստները նվագելու են Գյումրու 3 ամենամեծ և լավ պահպանված դալանների տակ։ 1970-ականներին ձևավորված հայտնի «Բամբիռ» ռոք խումբը հենց այդպիսի ավանդույթ է ունեցել` երգել կամարների տակ, նաև այդպիսի երգ ունեն»,– ասաց Թովմասյանը։
«Դալան ֆեստի» առաջին օրը ելույթ են ունենալու «Ուրու» և «Կանգուն» բենդերը, հաջորդ օրը` «Տիեզերքը», իսկ «Շուշի քուչի բլյուզ» խումբը կեզրափակի փառատոնը։
Ավանդաբար Գյումրիում կազմակերպվող ջազային «HAY at JAZZ» փառատոնն այս տարի անցկացվելու է նաև Եղեգնաձոր (օգոստոսի 14), Գորիս (օգոստոսի 15), Վանաձոր (օգոստոսի 21) և Դիլիջան (օգոստոսի 22) քաղաքների թանգարանների բակերում։
Օգոստոսի 10-11-ին Սիսիանում կայանալու է «Նավասարդ» հայ–իրանական փառատոնը, սեպտեմբերին` «Air fest»–ը Եղվարդում, Դիլիջանում` արվեստների և արհեստների փառատոնը, իսկ սեպտեմբերից հոկտեմբեր ժամանակահատվածում «Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի» համերգներն են լինելու։ Սեպտեմբերին կազմակերպվելու է «Colors of Armenia» (Հայաստանի գույները) նկարչական փառատոնը Շիրակի մարզում։ «Թէատրոն» միջազգային, կատարողական արվեստի փառատոնը, որը ֆրանկոֆոն ուղղվածություն ունի, անցկացվելու է Երևանում, Կապանում, Գորիսում ու Գավառում (կրկին սեպտեմբերին)։ Հոկտեմբերին նախատեսված են «Արենի» գինու ու «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոները։
Լրահոս
0