https://arm.sputniknews.ru/20260715/arevmutqy-hh-ishkhanutjunneri-brnatshnshumneri-vra-achq-e-pakum-bajc-hetvo-karvogh-e-hishel-da-104618877.html
Արևմուտքը ՀՀ իշխանությունների բռնաճնշումների վրա աչք է փակում, բայց հետո կարող է հիշել դա
Արևմուտքը ՀՀ իշխանությունների բռնաճնշումների վրա աչք է փակում, բայց հետո կարող է հիշել դա
Sputnik Արմենիա
Արևմտյան երկրները չեն խոչընդոտում Հայաստանի իշխանությունների գործողություններին, քանի որ դա նպաստում է իրենց քաղաքականության իրագործմանը։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T21:09+0400
2026-07-15T21:09+0400
2026-07-15T21:10+0400
ձյունիկ աղաջանյան
բռնություն
իշխանություն
եվրոպա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104603561_0:67:1280:787_1920x0_80_0_0_9a2dd1c99d3953a038b579eea52addb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ներկայում Արևմուտքն աչք է փակում Հայաստանի իշխանությունների բռնաճնշումների վրա, բայց վաղը կարող է այդ թեման օգտագործել, որպեսզի Երևանը իրականացնի իր կողմից մատնանշված քաղաքականությունը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։Նրա խոսքով՝ արտերկրի որոշ քաղաքական շրջանակներ տեղյակ են Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որի հեղինակը երբեմն իրենք են և օգնում են գործող իշխանություններին բռնաճնշումներ իրականացնել:Մյուս կողմից, ըստ նրա, Արևմուտքը կարող է չնկատելու տալ Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ մինչև դա իրեն անհրաժեշտ լինելը:«Նրանք կարող են այսօր աչք փակել տեղի ունեցողի վրա, բայց վաղը դա օգտագործել, որպեսզի ստիպեն ներկայիս իշխանություններին վարել իրենց հարկավոր քաղաքականությունը։ Այսինքն՝ դա երկակի վիճակ է», - նշեց Աղաջանյանը։Ընդ որում, նրա խոսքով՝ որոշ շրջանակներ տեղյակ չեն Հայաստանում տիրող իրական իրավիճակին, հարցեր բարձրացնելու համար չունեն փաստաթղթային վկայություններ:Նա ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում Հայաստանի վերաբերյալ ազգային զեկույցի նախորդ տարվա քննարկման օրինակ բերեց: Այնտեղ ներկայացվել է միայն Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. ոչ մի այլընտրանքային զեկույց։Այդ նպատակով այսօր Հայաստանում ստեղծվել է քաղաքական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հանձնաժողով (Աղաջանյանը անդամներից է)։ Հանձնաժողովը կհավաքի փաստեր, կպատրաստի և կհրապարակի զեկույցներ։Նրա խոսքով, ստացված փաստաթղթային տվյալները միջազգային կառույցներն անտեսել չեն կարող։ Եվ նման զեկույցների առկայությունը որոշակի զսպող գործոն կդառնա Հայաստանի իշխանությունների համար։Նրա կարծիքով՝ հանձնաժողովի աշխատանքն անհրաժեշտ է նաև ներքին լսարանին։ Զբաղվածության և իշխանությունների ստեղծած տեղեկատվական քաոսի պատճառով բնակչության մեծ մասը պարզապես չի հետևում նորություններին, մարդիկ չեն ցանկանում ստանալ նեգատիվի մշտական հոսք։«Այս առումով, կարծում եմ, հանձնաժողովի առջև շատ կարևոր խնդիր է դրված. նախ՝ ցույց տալ ոչ թե պատահական, այլ սիստեմատիկ դրսևորումներ (բռնաճնշումների - խմբ.): Բացի այդ, հանձնաժողովի գործունեությունը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր նման հետապնդումների են ենթարկվում», - ասաց Աղաջանյանը։Օրինակ՝ հանձնաժողովը կարող է օգնել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից հեռացածներին ոչ թե համակերպվել տեղի ունեցածի հետ, այլ բողոք հայտնել՝ ընդհուպ պայքարելով իրավունքների վերականգնման համար։Նշենք, որ նոր կառույցի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում։ Անդամակցում են քաղաքագետներ, իրավապաշտպաններ, դիվանագետներ և հասարակական գործիչներ:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104603561_72:0:1209:853_1920x0_80_0_0_c366db22bb7e1254a9cdeba0150554e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձյունիկ աղաջանյան, բռնություն, իշխանություն, եվրոպա, հայաստան
ձյունիկ աղաջանյան, բռնություն, իշխանություն, եվրոպա, հայաստան
Արևմուտքը ՀՀ իշխանությունների բռնաճնշումների վրա աչք է փակում, բայց հետո կարող է հիշել դա
21:09 15.07.2026 (Թարմացված է: 21:10 15.07.2026) Արևմտյան երկրները չեն խոչընդոտում Հայաստանի իշխանությունների գործողություններին, քանի որ դա նպաստում է իրենց քաղաքականության իրագործմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ներկայում Արևմուտքն աչք է փակում Հայաստանի իշխանությունների բռնաճնշումների վրա, բայց վաղը կարող է այդ թեման օգտագործել, որպեսզի Երևանը իրականացնի իր կողմից մատնանշված քաղաքականությունը։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ արտերկրի որոշ քաղաքական շրջանակներ տեղյակ են Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որի հեղինակը երբեմն իրենք են և օգնում են գործող իշխանություններին բռնաճնշումներ իրականացնել:
«Նրանք հույս ունեն, որ ժողովուրդը, ի վերջո, կհասցվի այն աստիճանի կամազրկության, որ առանց դիմադրության կարող են իրենց քաղաքականությունը վարել», - նշեց Աղաջանյանը:
Մյուս կողմից, ըստ նրա, Արևմուտքը կարող է չնկատելու տալ Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ մինչև դա իրեն անհրաժեշտ լինելը:
«Նրանք կարող են այսօր աչք փակել տեղի ունեցողի վրա, բայց վաղը դա օգտագործել, որպեսզի ստիպեն ներկայիս իշխանություններին վարել իրենց հարկավոր քաղաքականությունը։ Այսինքն՝ դա երկակի վիճակ է», - նշեց Աղաջանյանը։
Ընդ որում, նրա խոսքով՝ որոշ շրջանակներ տեղյակ չեն Հայաստանում տիրող իրական իրավիճակին, հարցեր բարձրացնելու համար չունեն փաստաթղթային վկայություններ:
Նա ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում Հայաստանի վերաբերյալ ազգային զեկույցի նախորդ տարվա քննարկման օրինակ բերեց: Այնտեղ ներկայացվել է միայն Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. ոչ մի այլընտրանքային զեկույց։
Այդ նպատակով այսօր Հայաստանում ստեղծվել է քաղաքական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հանձնաժողով (Աղաջանյանը անդամներից է)։ Հանձնաժողովը կհավաքի փաստեր, կպատրաստի և կհրապարակի զեկույցներ։
Նրա խոսքով, ստացված փաստաթղթային տվյալները միջազգային կառույցներն անտեսել չեն կարող։ Եվ նման զեկույցների առկայությունը որոշակի զսպող գործոն կդառնա Հայաստանի իշխանությունների համար։
«Մենք Հայաստանին սատարող խորհրդարանականներ ունենք տարբեր երկրներում՝ և՛ Եվրախորհրդարանում, և՛ ԵԽԽՎ-ում, և՛ ԵԱՀԿ ԽՎ-ում։ Սակայն նրանք մանրամասներին տեղյակ չեն, լրատվամիջոցներից կարող են ծանոթ լինել 1-2 դեպքի։ Բայց գլոբալ ձեռագիրը մեկն է, փաստաթղթային տվյալների առկայությունը կհեշտացնի գործընթացը», - ասաց Աղաջանյանը։
Նրա կարծիքով՝ հանձնաժողովի աշխատանքն անհրաժեշտ է նաև ներքին լսարանին։ Զբաղվածության և իշխանությունների ստեղծած տեղեկատվական քաոսի պատճառով բնակչության մեծ մասը պարզապես չի հետևում նորություններին, մարդիկ չեն ցանկանում ստանալ նեգատիվի մշտական հոսք։
«Այս առումով, կարծում եմ, հանձնաժողովի առջև շատ կարևոր խնդիր է դրված. նախ՝ ցույց տալ ոչ թե պատահական, այլ սիստեմատիկ դրսևորումներ (բռնաճնշումների - խմբ.): Բացի այդ, հանձնաժողովի գործունեությունը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր նման հետապնդումների են ենթարկվում», - ասաց Աղաջանյանը։
Օրինակ՝ հանձնաժողովը կարող է օգնել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից հեռացածներին ոչ թե համակերպվել տեղի ունեցածի հետ, այլ բողոք հայտնել՝ ընդհուպ պայքարելով իրավունքների վերականգնման համար։
Նշենք, որ նոր կառույցի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում։ Անդամակցում են քաղաքագետներ, իրավապաշտպաններ, դիվանագետներ և հասարակական գործիչներ: