https://arm.sputniknews.ru/20260715/amni-harvatsneri-hetevanqvov-iranum-7-zinvvorakan-e-zvohvel-104655889.html
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել
Sputnik Արմենիա
Առավոտյան ԱՄՆ–ն 13 հրթիռ է արձակել՝ հարվածելով զինվորականների տեղակայման վայրերին։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T17:28+0400
2026-07-15T17:28+0400
2026-07-15T18:15+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
զինվորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103926124_0:0:3072:1728_1920x0_80_0_0_63228523dc47695dcd45314d78cd55a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնում է իրանական բանակը։Նշվում է, որ զոհվել են ավագ սերժանտ Ֆարշադ Ալավին, ավագ սերժանտ Ռեզա Շաֆիին և ժամկետային զինծառայողներ Ալիռեզա Քասեմին, Հոսեյն Ջաֆարին, Աբբաս Հասան-Շահին, Աբբաս Հոսսամ ադ-Դինին և Աբոլֆազլ Մոլաին։Իրանի զինվորականները հայտնել են, որ ԱՄՆ–ն այսօր 13 հրթիռ է արձակել՝ հարվածելով Բեմպուրում (Իրանի հարավ-արևելքում) գտնվող զինվորականների տեղակայման վայրերին։Իրանի բանակը հայտարարել է, որ կպատասխանի ԱՄՆ-ի հարձակմանըՀիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103926124_214:0:2945:2048_1920x0_80_0_0_41f754a180eae5a437c1b8ee420e5678.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական
ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել
17:28 15.07.2026 (Թարմացված է: 18:15 15.07.2026) Առավոտյան ԱՄՆ–ն 13 հրթիռ է արձակել՝ հարվածելով զինվորականների տեղակայման վայրերին։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում 7 զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնում է իրանական բանակը։
«Ամերիկյան բանակի հարձակման հետևանքով զոհվել են Իրանշահրի 388-րդ բրիգադի կադրային աշխատողներ և ժամկետային զինծառայողներ», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ զոհվել են ավագ սերժանտ Ֆարշադ Ալավին, ավագ սերժանտ Ռեզա Շաֆիին և ժամկետային զինծառայողներ Ալիռեզա Քասեմին, Հոսեյն Ջաֆարին, Աբբաս Հասան-Շահին, Աբբաս Հոսսամ ադ-Դինին և Աբոլֆազլ Մոլաին։
Իրանի զինվորականները հայտնել են, որ ԱՄՆ–ն այսօր 13 հրթիռ է արձակել՝ հարվածելով Բեմպուրում (Իրանի հարավ-արևելքում) գտնվող զինվորականների տեղակայման վայրերին։
Իրանի բանակը հայտարարել է, որ կպատասխանի ԱՄՆ-ի հարձակմանը
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։