https://arm.sputniknews.ru/20260715/amn-y-skhalvum-e-mtatselvov-vor-karvogh-e-stipel-iranin-banakcutjunner-khndrel-agn-104628615.html
ԱՄՆ-ը սխալվում է՝ մտածելով, որ կարող է ստիպել Իրանին բանակցություններ խնդրել․ ԱԳՆ
ԱՄՆ-ը սխալվում է՝ մտածելով, որ կարող է ստիպել Իրանին բանակցություններ խնդրել․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T07:58+0400
2026-07-15T07:58+0400
2026-07-15T08:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ը սխալմամբ կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ստիպել Իրանին բանակցություններ խնդրել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Իրանի «ամբողջական ծովային շրջափակման» մասին, որը, նրա խոսքով, կվերաբերի երկրի նավահանգիստներ մեկնող կամ դուրս եկող բոլոր նավերին, ինչպես նաև իրանական ցանկացած բեռով նավերին:Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները պատասխանել են հարվածներով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
ԱՄՆ-ը սխալվում է՝ մտածելով, որ կարող է ստիպել Իրանին բանակցություններ խնդրել․ ԱԳՆ
07:58 15.07.2026 (Թարմացված է: 08:08 15.07.2026) Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ը սխալմամբ կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ստիպել Իրանին բանակցություններ խնդրել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Իրանի «ամբողջական ծովային շրջափակման» մասին, որը, նրա խոսքով, կվերաբերի երկրի նավահանգիստներ մեկնող կամ դուրս եկող բոլոր նավերին, ինչպես նաև իրանական ցանկացած բեռով նավերին:
«Մենք բանակցություններ չենք խնդրի։ ԱՄՆ-ը սխալվում է, եթե կարծում է, որ եթե ռազմական միջոցների և տնտեսական շրջափակման օղակը ձգի մեր դեմ, ապա մենք բանակցություններ կխնդրենք»,- ասել Է դիվանագետը իրանական հեռուստատեսության եթերում:
Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները պատասխանել են հարվածներով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին։