https://arm.sputniknews.ru/20260715/5-kamurjneric-1n-arden-patrast-e-vrastanum-cujc-en-tvel-lars-tanvogh-nvor-tshanaparhy-104654603.html
5 կամուրջներից 1–ն արդեն պատրաստ է. Վրաստանում ցույց են տվել Լարս տանող նոր ճանապարհը
5 կամուրջներից 1–ն արդեն պատրաստ է. Վրաստանում ցույց են տվել Լարս տանող նոր ճանապարհը
Sputnik Արմենիա
Արդյունքում Թբիլիսիից Գուդաուրի ճանապարհը մոտ մեկուկես ժամ կտևի։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T17:22+0400
2026-07-15T17:22+0400
2026-07-15T17:22+0400
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
լարս
վերին լարս
կամուրջ
թունել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104649112_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b6b0f977bcada0e9546aa44647ec2ea5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը։ Նախագիծը կավարտվի մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։Այսպես, 23– կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական նախագծի շրջանակներում կառուցվում է նոր երկգոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, 1 կամուրջ էլ վերակառուցվում է։Նախագծի ամենակարևոր տարրերից մեկը՝ 9– կիլոմետրանոց գլխավոր թունելը և նույն երկարությամբ տարհանման թունելը, արդեն պատրաստ են։ Ներկայում աշխատանքներ են տարվում էլեկտրամեխանիկական համակարգերի մոտնաժման ուղղությամբ։Կառուցվող 5 կամուրջներից 1-ն արդեն պատրաստ է։ Բացի այդ, նախագծի շրջանակներում 166– մետրանոց կամարավոր կամուրջ է կառուցվում։ Զուգահեռ շարունակվում է Գուդաուրի տանող 5– կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը։Նախագծի ավարտից հետո ճանապարհային անվտանգությունը զգալիորեն կբարելավվի: Ձմռանը Կոբիի ուղղությամբ երթևեկությունը այլևս չի սահմանափակվի ձնահյուսի պատճառով: Արդյունքում, Քվեշեթիից Կոբի ճանապարհը 1,5 ժամվա փոխարեն կտևի մոտ 15 րոպե, իսկ Թբիլիսիից Գուդաուրին՝ 2,5 ժամվա փոխարեն մոտ 1,5 ժամ:Հիշեցնենք, որ նախագիծը ներառում է Խաչի լեռնանցքի մոտ 9– կիլոմետրանոց թունելի և Կոբի գյուղից մինչև Քվեշեթի գյուղ 23– կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցում: Այս երթուղին պետք է փոխարինի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Գուդաուրի-Կոբի) ճանապարհի` ձնահյուսի առումով ամենավտանգավոր հատվածին:15 մետր տրամագծով եռագոտի թունելը կապահովի 24-ժամյա երկկողմանի երթևեկություն: Յուրաքանչյուր 500 մետրի վրա տարհանման ելքեր են նախատեսված։ Այսօրվա դրությամբ փորվել է հիմնական 9– կիլոմետրանոց գլխավոր թունելը, աշխատանքներ են տարվում տարհանման թունելի վրա: Նախագծի իրականացումը թույլ կտա անխափան տրանսպորտային կապ ապահովել Ռուսաստանի ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար. բեռնափոխադրումները կկարողանան իրականացվել առանց ձմռանը բնորոշ բազմօրյա ուշացումների, երբ Վերին Լարս տանող ճանապարհը հաճախ փակվում է։
վրաստանի հանրապետություն
լարս
թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104649112_240:0:1680:1080_1920x0_80_0_0_6d3179a3956cf120e56604a5e4e20359.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, լարս, վերին լարս, կամուրջ, թունել
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, լարս, վերին լարս, կամուրջ, թունել
5 կամուրջներից 1–ն արդեն պատրաստ է. Վրաստանում ցույց են տվել Լարս տանող նոր ճանապարհը
Արդյունքում Թբիլիսիից Գուդաուրի ճանապարհը մոտ մեկուկես ժամ կտևի։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը։ Նախագիծը կավարտվի մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Այսպես, 23– կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական նախագծի շրջանակներում կառուցվում է նոր երկգոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, 1 կամուրջ էլ վերակառուցվում է։
Նախագծի ամենակարևոր տարրերից մեկը՝ 9– կիլոմետրանոց գլխավոր թունելը և նույն երկարությամբ տարհանման թունելը, արդեն պատրաստ են։ Ներկայում աշխատանքներ են տարվում էլեկտրամեխանիկական համակարգերի մոտնաժման ուղղությամբ։
Կառուցվող 5 կամուրջներից 1-ն արդեն պատրաստ է։ Բացի այդ, նախագծի շրջանակներում 166– մետրանոց կամարավոր կամուրջ է կառուցվում։ Զուգահեռ շարունակվում է Գուդաուրի տանող 5– կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը։
Նախագծի ավարտից հետո ճանապարհային անվտանգությունը զգալիորեն կբարելավվի: Ձմռանը Կոբիի ուղղությամբ երթևեկությունը այլևս չի սահմանափակվի ձնահյուսի պատճառով: Արդյունքում, Քվեշեթիից Կոբի ճանապարհը 1,5 ժամվա փոխարեն կտևի մոտ 15 րոպե, իսկ Թբիլիսիից Գուդաուրին՝ 2,5 ժամվա փոխարեն մոտ 1,5 ժամ:
Հիշեցնենք, որ նախագիծը ներառում է Խաչի լեռնանցքի մոտ 9– կիլոմետրանոց թունելի և Կոբի գյուղից մինչև Քվեշեթի գյուղ 23– կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցում: Այս երթուղին պետք է փոխարինի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Գուդաուրի-Կոբի) ճանապարհի` ձնահյուսի առումով ամենավտանգավոր հատվածին:
15 մետր տրամագծով եռագոտի թունելը կապահովի 24-ժամյա երկկողմանի երթևեկություն: Յուրաքանչյուր 500 մետրի վրա տարհանման ելքեր են նախատեսված։ Այսօրվա դրությամբ փորվել է հիմնական 9– կիլոմետրանոց գլխավոր թունելը, աշխատանքներ են տարվում տարհանման թունելի վրա: Նախագծի իրականացումը թույլ կտա անխափան տրանսպորտային կապ ապահովել Ռուսաստանի ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար. բեռնափոխադրումները կկարողանան իրականացվել առանց ձմռանը բնորոշ բազմօրյա ուշացումների, երբ Վերին Լարս տանող ճանապարհը հաճախ փակվում է։
Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական աշխատանքները
Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական աշխատանքները
Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական աշխատանքները
Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարական աշխատանքները