https://arm.sputniknews.ru/20260714/lindsii-patvin-trampy-havanakan-e-hamarum-rdi-dem-nvor-patzhamijvocneri-yndunumy-104623864.html
«Լինդսիի պատվին» Թրամփը հավանական է համարում ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը
«Լինդսիի պատվին» Թրամփը հավանական է համարում ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը
Sputnik Արմենիա
Լրագրողների հետ շփման ժամանակ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև Լինդսի Գրեհեմի մահվան հանգամանքների քննությունը: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T21:42+0400
2026-07-14T21:42+0400
2026-07-14T21:50+0400
ամն
դոնալդ թրամփ
լինդսի գրեհեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_9bdc10a7368e6efca31fcaf97d16dd66.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը, որն առաջ էր քաշել վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմը (ՌԴ-ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում):Նա նշել է, որ փաստաթղթի ընդունումը միանգամայն հավանական է համարում։Թրամփի խոսքով՝ նախաձեռնության հեղինակները դիտարկում են նաև պատժամիջոցների օրինագիծն ընդլայնելու հնարավորությունը՝ դրանում ներառելով Իրանին և լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը։Լրագրողների հետ շփման ժամանակ նա մեկնաբանել է նաև Լինդսի Գրեհեմի մահվան հանգամանքների քննությունը: Թրամփի կարծիքով՝ ՀԴԲ-ն իզուր է ռեսուրսներ ծախսում՝ զբաղվելով այդ հարցով։Նա հավելել է, որ չգիտի նման ստուգում անցկացնելու պատճառները։«Չգիտեմ, թե ինչու են զբաղվում, կարծում եմ՝ տեղյակ եք, որ նա խնդիր ուներ։ Նրա հայրն էլ ուներ նման շատ բարդ խնդիր, ինչպես գիտեք», - ասել է նախագահը:Հիշեցնենք` անցյալ կիրակի Գրեհեմի գրասենյակը հայտնեց, որ 71-ամյա սենատորը մահացել է կարճատև հիվանդությունից հետո։ Գրեհեմը հայտնի էր որպես Վաշինգտոնի գլխավոր «բազեներից» մեկը, ով բազմիցս կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կոշտ դիրքորոշում է ունեցել Իրանի և Չինաստանի վերաբերյալ, ինչպես նաև հետևողականորեն հանդես եկել Իսրայելին առավելագույնս աջակցելու օգտին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_8cf2e51ab6497d2a8b570d1a232bfe99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, լինդսի գրեհեմ
ամն, դոնալդ թրամփ, լինդսի գրեհեմ
«Լինդսիի պատվին» Թրամփը հավանական է համարում ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը
21:42 14.07.2026 (Թարմացված է: 21:50 14.07.2026) Լրագրողների հետ շփման ժամանակ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև Լինդսի Գրեհեմի մահվան հանգամանքների քննությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը, որն առաջ էր քաշել վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմը (ՌԴ-ում ներառված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում):
Նա նշել է, որ փաստաթղթի ընդունումը միանգամայն հավանական է համարում։
«Լինդսիի պատվին։ Դա նրա օրինագիծն է։ Նա շատ էր ուզում դա, և հավանականություն կա, որ դա կընդունվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ նախաձեռնության հեղինակները դիտարկում են նաև պատժամիջոցների օրինագիծն ընդլայնելու հնարավորությունը՝ դրանում ներառելով Իրանին և լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը։
Լրագրողների հետ շփման ժամանակ նա մեկնաբանել է նաև Լինդսի Գրեհեմի մահվան հանգամանքների քննությունը: Թրամփի կարծիքով՝ ՀԴԲ-ն իզուր է ռեսուրսներ ծախսում՝ զբաղվելով այդ հարցով։
Նա հավելել է, որ չգիտի նման ստուգում անցկացնելու պատճառները։
«Չգիտեմ, թե ինչու են զբաղվում, կարծում եմ՝ տեղյակ եք, որ նա խնդիր ուներ։ Նրա հայրն էլ ուներ նման շատ բարդ խնդիր, ինչպես գիտեք», - ասել է նախագահը:
Հիշեցնենք` անցյալ կիրակի Գրեհեմի գրասենյակը
հայտնեց, որ 71-ամյա սենատորը մահացել է կարճատև հիվանդությունից հետո։ Գրեհեմը հայտնի էր որպես Վաշինգտոնի գլխավոր «բազեներից» մեկը, ով բազմիցս կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կոշտ դիրքորոշում է ունեցել Իրանի և Չինաստանի վերաբերյալ, ինչպես նաև հետևողականորեն հանդես եկել Իսրայելին առավելագույնս աջակցելու օգտին։