https://arm.sputniknews.ru/20260714/hh-i-ev-fransiaji-haraberutjunnery-hasel-en-annakhadep-makardaki-pashinjany-makrvonin-104596030.html
ՀՀ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. Փաշինյանը՝ Մակրոնին
ՀՀ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. Փաշինյանը՝ Մակրոնին
Sputnik Արմենիա
1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլի բանտ-ամրոցը։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T11:58+0400
2026-07-14T11:58+0400
2026-07-14T12:22+0400
նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն
ֆրանսիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101703826_0:67:1280:787_1920x0_80_0_0_503f14d960a35c3d3241cf7260dd0764.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձում։Փաշինյանը շեշտել է նաև՝ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։Վերջում նա շնորհավորել է ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ։1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրոհով գրավվել և հետագայում ավերվել է Բաստիլի բանտ-ամրոցը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101703826_72:0:1209:853_1920x0_80_0_0_cd72ac6a489203100fc036d2160f5d96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, ֆրանսիա, հայաստան
նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, ֆրանսիա, հայաստան
ՀՀ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. Փաշինյանը՝ Մակրոնին
11:58 14.07.2026 (Թարմացված է: 12:22 14.07.2026) 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլի բանտ-ամրոցը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի առթիվ հղված շնորհավորական
ուղերձում։
«Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորած հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների»,-նշված է ուղերձում։
Փաշինյանը շեշտել է նաև՝ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։
Վերջում նա շնորհավորել է ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ։
1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրոհով գրավվել և հետագայում ավերվել է Բաստիլի բանտ-ամրոցը։