https://arm.sputniknews.ru/20260714/hangucjal-vostikanapet-harutjunjani--kiny-dem-e-vor--nra-nkatmamb-qrgvortsy-dadarecvi-104600301.html
Հանգուցյալ ոստիկանապետ Հարությունյանի կինը դեմ է, որ նրա նկատմամբ քրգործը դադարեցվի
Հանգուցյալ ոստիկանապետ Հարությունյանի կինը դեմ է, որ նրա նկատմամբ քրգործը դադարեցվի
Sputnik Արմենիա
Դատախազը Հայկ Հարությունյանի գործով քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T12:43+0400
2026-07-14T12:43+0400
2026-07-14T15:41+0400
հայկ հարությունյան
ոստիկանապետ
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104600450_0:52:571:373_1920x0_80_0_0_4a6def75b23f90ef6eeed0eff41c0065.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, 7 տարի առաջ մահացած ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործը կրկին Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Նշվում է, որ դատախազն այդ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար։Հաշվի առնելով այն, որ մեղադրյալը ողջ չէ, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը դատախազությունը հանձնել է օրինական ներկայացուցչին՝ կնոջը: Հարությունյանի կինն առարկել է ամուսնու մահվան հիմքով նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ։ Հսկող դատախազը քրեական վարույթից անջատված նյութերը վերադարձրել է վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Կառույցը պետք է մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին 2019 թվականի սեպտեմբերի 23–ին հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերել էին իր սեփական ամառանոցում։ Հրազենային վնասվածքը եղել էր գլխի շրջանում։2021 թվականին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվել էր։ Հետմահու նշանակվել էր դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո որոշվել էր, որ գուցե քրեական գործը կարճվի։ Նույն թվականին գործը կասեցվել է` վարույթն իրականացնող մարմնին հայտնի անձի կամ անձանց հայտնաբերելու անհնարինության պատճառով։ Նշենք, որ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով որևէ անձ չի ներգրավվել։Ըստ քրեական վարույթի` Հայկ Հարությունյանը, որը 2003–2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ կազմակերպել է Ազատության հրապարակում նստացույց անողների խաղաղ ցույցը ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104600450_0:0:501:376_1920x0_80_0_0_af31529daef9be0eab954dc7f664f87f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ հարությունյան, ոստիկանապետ, քրեական գործ
հայկ հարությունյան, ոստիկանապետ, քրեական գործ
Հանգուցյալ ոստիկանապետ Հարությունյանի կինը դեմ է, որ նրա նկատմամբ քրգործը դադարեցվի
12:43 14.07.2026 (Թարմացված է: 15:41 14.07.2026) Դատախազը Հայկ Հարությունյանի գործով քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, 7 տարի առաջ մահացած ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործը կրկին Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ դատախազն այդ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար։
«Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայկ Հարությունյանի նկատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու (զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), ինչպես նաև պաշտոնեական անփութության (անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) հոդվածներով»,– ասված է հաղորդագրությունում։
Հաշվի առնելով այն, որ մեղադրյալը ողջ չէ, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը դատախազությունը հանձնել է օրինական ներկայացուցչին՝ կնոջը: Հարությունյանի կինն առարկել է ամուսնու մահվան հիմքով նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ։
Հսկող դատախազը քրեական վարույթից անջատված նյութերը վերադարձրել է վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Կառույցը պետք է մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին 2019 թվականի սեպտեմբերի 23–ին հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերել էին իր սեփական ամառանոցում։ Հրազենային վնասվածքը եղել էր գլխի շրջանում։
2021 թվականին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվել էր։ Հետմահու նշանակվել էր դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո որոշվել էր, որ գուցե քրեական գործը կարճվի։ Նույն թվականին գործը կասեցվել է` վարույթն իրականացնող մարմնին հայտնի անձի կամ անձանց հայտնաբերելու անհնարինության պատճառով։
Նշենք, որ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով որևէ անձ չի ներգրավվել։
Ըստ քրեական վարույթի` Հայկ Հարությունյանը, որը 2003–2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ կազմակերպել է Ազատության հրապարակում նստացույց անողների խաղաղ ցույցը ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողություններ։