https://arm.sputniknews.ru/20260714/baqvum-pahvvogh-haj-gerineri-harcvov-hamazhvoghvov-e-yntanum-brjuselum-104613026.html
Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում Բրյուսելում
Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում Բրյուսելում
Sputnik Արմենիա
Համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T16:45+0400
2026-07-14T16:45+0400
2026-07-14T16:45+0400
բրյուսել
արցախ
գերի
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104612722_0:0:1600:900_1920x0_80_0_0_c16bb441c5cb27b11fa16e85c0bab642.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։Նշվում է, որ համաժողովի համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը և Միրիամ Լեքսմանը, իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104612722_262:0:1462:900_1920x0_80_0_0_6eb26ae66d7b864b101e1312919eb78e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյուսել, արցախ, գերի, համաժողով
բրյուսել, արցախ, գերի, համաժողով
Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում Բրյուսելում
Համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
«Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին` Արմեն Իշխանյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համաժողովի համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը և Միրիամ Լեքսմանը, իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: