https://arm.sputniknews.ru/20260714/amnn-nvor-harvatsner-e-hascnum-iranin-zlm-104625895.html
ԱՄՆ–ն նոր հարվածներ է հասցնում Իրանին. ԶԼՄ
ԱՄՆ–ն նոր հարվածներ է հասցնում Իրանին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ների տեղեկություններով` հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T23:03+0400
2026-07-14T23:03+0400
2026-07-14T23:10+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104468250_0:645:1600:1545_1920x0_80_0_0_bcf59d1a6c1b58cb028023e0e3a2280e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցնում Իրանին։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:ԶԼՄ-ների տեղեկություններով` հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104468250_0:579:1600:1779_1920x0_80_0_0_d9f405a301a0ed547c1feef6703872d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն
ամն, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ–ն նոր հարվածներ է հասցնում Իրանին. ԶԼՄ
23:03 14.07.2026 (Թարմացված է: 23:10 14.07.2026) ԶԼՄ-ների տեղեկություններով` հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցնում Իրանին։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:
ԶԼՄ-ների տեղեկություններով` հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։